ՀՀ ԿԲ–ն 3 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր է տեղաբաշխել

16.06.2015 18:17
ՀՀ ԿԲ–ն 3 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի. /ԱՌԿԱ/. Հունիսի 16-ին տեղի է ունեցել 2020 թվականին ապրիլի 29-ին մարվող պետական միջնաժամկետ (AMGN60294208) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 2-3 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 6 մլրդ 89 մլն 100 հազար դրամ, որից մրցակցային` 5 մլրդ 415 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 674 մլն 100 հազար դրամ:

Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 3 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2 561 882 786 դրամ:

Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 14.6785 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 14.7900 տոկոս:

Աճուրդին մասնակցել է 7 գործակալ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև