Հայաստանի առևտրային բանկերի և ՎԿ արտաքին պարտքը II եռամսյակում կրճատվել է 0,9%

15.09.2010 19:15
Հայաստանի առևտրային բանկերի և ՎԿ արտաքին պարտքը II եռամսյակում կրճատվել է 0,9%

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների արտաքին պարտքը 2010 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով կազմել է 446,1 մլն դոլար՝ առաջին եռամսյակի վերջի 450,3 մլն դոլարի դիմաց՝  կրճատվելով 0,9 տոկոսով։

Համաձայն 2010 թվականի երկրորդ եռամսյակի «Հայաստանի Կենտրոնական բանկի բանբերի»՝ ապրիլ-հունիսին առևտրային բանկերը և վարկային կազմակերպությունները 89,4 մլն դոլարի արտաքին փոխառություններ են ներգրավել։ Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից արտաքին պարտքի սպասարկանն է ուղղվել  85,4 մլն դոլար։

Աղբյուրի համաձայն՝ երկրորդ եռամսյակի վերջում առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների հիմնական վարկատու երկրներն են եղել Լյուքսեմբուրգը, որի տեսակարար կշիռը ընդհանուր պարտքում կազմել է 13,1 տոկոս (նախորդ եռամսյակի 11,8 տոկոսի դիմաց), Ֆրանսիան՝ 11,9 տեսակարար կշռով նախորդ եռամսյակի 11,8 տոկոսի դիմաց, Գերմանիան՝ 10 տոկոսով նախորդ եռամսյակի 9,9 տոկոսի դիմաց, Ռուսաստանը՝ 8,5 տոկոսով նախորդ եռամսյակի 13,5 տոկոսի դիմաց և Լատվիան՝ 7,2 տոկոսով 7,1-ի դիմաց։ Բացի այդ, վարկերի մոտ 23 տոկոսը երկրորդ եռամսյակում տրամադրվել է միջազգային կազմակերպությունների կողմից։

Միաժամանակ ներգրաված վարկային միջոցները բանկերը տեխաբաշխել են հետևյալ ճյուղերում՝ ֆինանսական հատված (159 մլն դոլար), առևտուր (79 մլն դոլար), արդյունաբերություն (63 մլն դոլար), գյուղատնտեսություն (50 մլն դոլար) և սպառողական ու հիփոթեքային վարկեր (50 մլն դոլար)։

Հայկական ֆինանսական կազմակերպությունների կողմից ներգրաված վարկային միջոցների միջին կշռված տոկոսադրույքը 2010 երկրորդ եռամսյակում նախորդի համեմատ կրճատվել է մինչև 5,5 տոկոս։

Միաժամանակ արտաքին վարկերի շուրջ 66,1 տոկոսը բաժին է ընկնում լողացող տոկոսադրույքով վարկերին (LIBOR, EURIBOR, ԿԲ պետական պարտատոմսեր) մոտ 5 տարի մարման միջին ժամկետով։

Միևնույն ժամանակ հաշվետու ժամանակահատվածում կարճաժամկետ վարկերի տեսակարար կշիռը կրճատվել է և կազմել ներգրված վարկերի 3,3 տոկոսը՝ նախորդ եռամսյակի 3,4 տոկոսի դիմաց։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև