ՀՀ ԿԲ–ն 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր է տեղաբաշխել

18.05.2015 14:54
ՀՀ ԿԲ–ն 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի. /ԱՌԿԱ/. Մայիսի 18-ին տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT2616B154 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 653 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 643 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 10 մլն դրամ:

Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 469 892 044 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 12.6740 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 12.6900 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 4 գործակալ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև