Հայաստանի առևտրային բանկերի ժամկետանց վարկային ներդրումները հուլիսի վերջին 4,1 միլիարդ դրամ են կազմել

15.09.2010 19:16
Հայաստանի առևտրային բանկերի ժամկետանց վարկային ներդրումները հուլիսի վերջին 4,1 միլիարդ դրամ են կազմել

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի ժամկետանց վարկային ներդրումները հուլիսի վերջին կազմել են 4,1 միլիարդ դրամ՝ հունիսի ցուցանիշի համեմատ կրճատվելով 19,4 տոկոսով: Նման տեղեկատվություն է հրապարակված ՀՀ ԿԲ-ի 2010 թ.-ի հուլիս ամսվա տեղեկագրում, որը հրապարակված է ՀՀ ԿԲ պաշտոնական կայքում:

Հարկ է նշել, որ բանկերի վարկային ներդրումների ընդհանուր ծավալում ժամկետանց վարկերի տեսակարար կշիռը հաշվետու ժամանակահատվածի վերջում կազմել է 0,5 տոկոս: Ժամկետային վարկային ներդրումները հուլիսի վերջին, հունիսի ցուցանիշի համեմատ, ավելացել են 1 տոկոսով ՝հասնելով 774,3 միլիարդ դրամի կամ բոլոր վարկային ներդրումների 94,7 տոկոսի: Միաժամանակ երկարացված վարկային ներդրումները հաշվետու ժամանակահատվածում հասել են 39 միլիարդ  դրամի՝ հունիսի ցուցանիշի համեմատ ապահովելով 1,2 տոկոսանոց աճ և կազմելով բանկային համակարգի վարկային ներդրումների 4,8 տոկոսը:

Հայաստանի առևտրային բանկերի վարկային ներդրումների ընդհանուր ծավալը հուլիսի վերջին կազմել է 817,4 միլիարդ դրամ՝ հունիսի վերջի շուրջ 805,6 միլիարդ դրամի դիմաց՝ ավելանալով 1,5 տոկոսով: Միաժամանակ այս գումարից կարճաժամկետ ներդրումներին բաժին է ընկել 24,9 տոկոսը, երկարաժամկետ ներդրումներին՝ 75,1 տոկոսը: (1 դոլարը 362,74 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև