Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2010 թվականին ավելացել է 18,9%-ով տոկոսով և 4,8 մլրդ դրամ կազմել

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2010 թվականի ընթացքում, 2009 թվականի համեմատ, մեծացել է 18,9 տոկոսով և ընթացիկ գներով կազմել 1786.1 մլրդ դրամ կամ 4794,3 մլն դոլար: Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանն են հայտնում Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունից:

Միաժամանակ, պաշտոնական տվյալների համաձայն, արտահանման ծավալը կազմել է 1011,4 մլն դոլար՝ ավելանալով 42,4 տոկոսով, իսկ ներկրման ծավալը՝ 3782,9 մլն դոլար՝ ավելանալով 13,9 տոկոսով:

Արդյունքում, արտաքին առևտրի հաշվեկշիռը բացասական է 1032.7 մլրդ դրամով (2771.5 մլն դոլարով), իսկ առանց մարդասիրական օգնությամբ ստացված բեռների` 1015.3 մլրդ դրամով (2725.1 մլն դոլարով):

Նախնական տվյալների համաձայն, արտաքին առևտրային բալանսի բացասական սալդոն ՖՕԲ գներով (ապրանքի մատակարարման մի պայման, որի դեպքում վաճառողը վճարում է տեղափոխման, ապահովագրության, ինչպես նաև մաքսային ծախսերը մինչև ապրանքի հասցնելը նավի վրա. «ԱՌԿԱ») 2010 թվականի ընթացքում կազմել է 1011,4 մլն դոլար:

Վիճակագրական տվյալների համաձայն, հաշվետու ժամանակահատվածի արտահանման առավել նշանակալի հոդվածները ներկայացված են հետևյալ ապրանքախմբերում՝ «լեռնահանքային արդյունաբերություն»՝ 276,5 մլն դոլար (աճը՝ 89,9% 2009 թվականի համեմատ), «ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր»՝ 332,4 մլն դոլար (աճը՝ 43,8%),  «թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր»՝ 134,1 մլն դոլար (աճը՝ 27,6%), «սննդի արդյունաբերության պատրաստի արտադրանք»՝ 131,2 մլն դոլար (աճը՝ 31,7%) և այլն:

Միաժամանակ, պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն, 2010 թվականի ընթացքում ավելացել է այնպիսի ապրանքախմբերի արտադրանքի ներկրումը, ինչպես «լեռնահանքային արդյունաբերություն»՝ 679,2 մլն (աճը 25,6% 2009 թվականի համեմատ), «մեքենաներ, սարքավորումներ, մեխանիզմներ»՝ 655 մլն դոլար (աճը՝ 4,2%), «ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր»՝ 368,5 մլն (անկումը՝ 1,9%), «ցամաքային, օդային և ջրային տրանսպորտային միջոցներ»՝ 309,4 մլն դոլար՝ (աճը՝ 28,1%), «պատրաստի սննդամթերք»՝ 309,6 մլն դոլար (աճը՝ 17%): -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգը՝ որպես հեռավար սպասարկման ժամանակակից ուղի

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգի ուղղությունը՝ հեռավար սպասարկումը բարձրացնելով նոր մակարդակի

Հայաստանում մայիսին գրանցվել է 4,2% գնաճ

Մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 0,8% գնանկում

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img