Ռուսաստանի հետ Հայաստանի արտաքին առևտրային շրջանառությունը երկրորդ կիսամյակում աճել է 23,4%-ով՝ կազմելով 612,7 մլն դոլար

18.08.2012 14:03
Ռուսաստանի հետ Հայաստանի արտաքին առևտրային շրջանառությունը երկրորդ կիսամյակում աճել է 23,4%-ով՝ կազմելով 612,7 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունն ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսներին ավելացել է 23,4 տոկոսով՝ 2011թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ և կազմել շուրջ 612,7 մլն դոլար: Այդ մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունից:

Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում Հայաստանից դեպի Ռուսաստան իրականացված արտահանման ծավալը կազմել է շուրջ 120,6 մլն դոլար (Հայաստանի ողջ արտահանման 17,6 տոկոսը)՝ 2011թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ ավելանալով 54,5 տոկոսով:

Հայաստան ներմուծած ռուսական արտադրության ապրանքների ծավալը հունվար-հունիս ամիսներին կազմել է 375 մլն դոլար՝ ավելանալով 14,5 տոկոսով: Միաժամանակ ընդհանուր առմամբ ՌԴ տարածքից ներմուծման ծավալը կազմել է շուրջ 492,1 մլն դոլար (17,6% աճ), կամ արտահանման ընդհանուր ծավալի շուրջ 24,4 տոկոսը:

Ընդհանուր առմամբ, ինչպես վկայում են վիճակագրության տվյալները, երկրորդ կիսամյակում ՌԴ-ին բաժին է հասել Հայաստանի ողջ արտաքին առևտրային շրջանառության 22,6 տոկոսը, ինչը կրկին ամենաբարձր ցուցանիշն է Հայաստանի մյուս առևտրային գործընկեր երկրների համեմատ:

Ընդհանուր առմամբ ԱՊՀ երկրներին բաժին է հասել Հայաստանի արտաքին առևտրային շրջանառության 28,3 տոկոսը (2011թ.-ի հունվար-հունիս ամիսների 27,2 տոկոսի դիմաց) կամ 766 մլն դոլար (12,7%-անոց աճ):

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալը հունվար-հունիս ամիսներին ավելացել է 8,3 տոկոսով՝ 2011թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ և կազմել շուրջ 2,7 մլրդ դոլար: Միաժամանակ արտահանման ծավալը կազմել է շուրջ 684,4 մլն դոլար, իսկ ներմուծմանը՝ 2017,7 մլն դոլար: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև