Հունվար-օգոստոսին Հայաստանի ներքին առևտրաշրջանառությունը 4,5%-ով աճել է

01.10.2010 17:17
Հունվար-օգոստոսին Հայաստանի ներքին առևտրաշրջանառությունը 4,5%-ով աճել է

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանի ներքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալը 1000,2 մլրդ դրամ է կազմել, ինչը 4,5 տոկոսով ավելi է 2009թ.-ի միևնույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը  տեղեկացրեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, նշված ծավալից մանրածախ առևտրի շրջանառությանը 64,1 տոկոս կամ 641,5 մլրդ դրամ է բաժին հասել։ Միաժամանակ հունվար-օգոստոս ամիսներին մանրածախ առևտրի ծավալը 0,3 տոկոսով ավելացել է՝ 2009թ.-ի միևնույն ժամանակահատվածի համեմատ։

Միաժամանակ մեծածախ առևտրի շրջանառությանը 32 տոկոս կամ շուրջ 320,3 մլրդ դրամ է բաժին հասել հանրապետության ներքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալից։

Վիճակագրական տվյալների համաձայն՝ մանրածախ առևտրի ընդհանուր ծավալում զգալի մասնաբաժին՝ 62,4 տոկոսը կամ 400,6 մլրդ դրամը խանութներում իրականացվող առևտրին է բաժին հասել։ Սպառողական ապրանքի շուկաների միջոցով առևտրի ծավալը շուրջ 66,3 մլրդ դրամ կամ 10,3 տոկոս է կազմել: ($1 –  361,31 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև