Հայաստան կատարված մասնավոր փոխանցումները հունվարին 86,7 մլն դոլար են կազմել

10.03.2011 11:58
Հայաստան կատարված մասնավոր փոխանցումները հունվարին 86,7 մլն դոլար են կազմել

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով ընթացիկ տարվա հունվարին ստացվել է շուրջ 83,7 մլն  դոլարի միջոց՝ նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ ավելանալով 22,7 տոկոսով (շուրջ 16 մլն դոլար)։

Այս մասին նշվում է ՀՀ ԿԲ-ի պաշտոնական կայքում տեղադրված՝ Կենտրոնական բանկի 2011թ.-ի ամենամսյա տեղեկագրում։

Հայաստանից արտասահման իրականացված փոխանցումների ծավալը հունվարին կազմել է 42,6 միլիոն դոլար՝ 2010 թ.-ի հունվարին կատարված 36,7 մլն դոլարի համեմատ (16,1 տոկոսի աճ): Հաշվետու ժամանակահատվածում մուտքերի մաքուր ներհոսքը կազմել է ավելի քան 44 միլիոն դոլար՝ 2010թ.-ի հունվարի 34 միլիոն դոլարի համեմատ (29,9 տոկոսի աճ):

Միաժամանակ ընթացիկ տարվա հունվարին, ինչպես և  2010 թ.-ի հունվարին,  ամենամեծ մաքուր ներհոսքը գրանցվել է Ռուսաստանից (49,5 միլիոն դրամ):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև