Հայաստանում ԱՊՊԱ-ի վերացման նախադրյալներ չկան. «ԻՆԳՈ-Արմենիա»-ի ղեկավար

09.03.2011 19:08
Հայաստանում ԱՊՊԱ-ի վերացման նախադրյալներ չկան. «ԻՆԳՈ-Արմենիա»-ի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի.  /ԱՌԿԱ/. Հայաստանում ԱՊՊԱ-ի վերացման նախադրյալներ չկան, չորեքշաբթի ասաց «ԻՆԳՈ-Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Լևոն Ալթունյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ընթացքում։

«Հայաստանում ԱՊՊԱ-ն վերացնելու նախադրյալներ չկան, քանի որ օրենսդրությունը խորապես մտածված է, իսկ ֆինանսական կառույցների վերահսկողությունը բավական բարձր է, և բնակչությունն ավելի հակված է կարգուկանոնի պահպանմանը»,- ասաց Ալթունյանը՝ մեկնաբանելով Հայաստանում ԱՊՊԱ վրացական փորձի կրկնության հնարավորությունը։

Ինչպես նշեց ընկերության ղեկավարը, Հայաստանում բիզնես-գործընթացները և տվյալների բազան ավելի մտածված են և կոչված են պարտադիր ապահովագրում ապահովել, մինչդեռ Վրաստանը գնաց պարտադիր ապահովագրության եվրոպական ինստիտուտի ներդրման ուղիով և բախվեց խարդախության բարձր ցուցանիշին, ինչի պատճառով տապալվեց ողջ համակարգը։

ԱՊՊԱ ինստիտուտը Հայաստանում ներդրվել է 2011 թվականի հունվարի մեկից։ Հանրապետությունում գրանցված է շուրջ 420 հազար ավտոմեքենա։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև