ՀՀ առևտրային բանկերի կողմից ռեզիդենտ տնտեսության մեջ արված վարկային ներդրումները 2014թ.–ի մարտին կազմել են 1 716,3 մլրդ դրամ` կրճատվելով 1,9%–ով

12.05.2014 17:47
ՀՀ առևտրային բանկերի կողմից ռեզիդենտ տնտեսության մեջ արված վարկային ներդրումները 2014թ.–ի մարտին կազմել են 1 716,3 մլրդ դրամ` կրճատվելով 1,9%–ով

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի կողմից  ռեզիդենտ տնտեսություն ուղղված վարկերը 2014 թվականի մարտին, տարեսկզբի համեմատ, կրճատվել են 1,9 տոկոսով և կազմել մոտ 1 716,3 մլրդ դրամ,  ներկայացված է ՀՀ ԿԲ կայքում:

Հաշվետու ժամանակահատվածում բանկերի վարկավորման ծավալը նախորդ ամսվա համեմատ ավելացել է 1.3 տոկոսով։

Ռեզիդենտներին դրամով տրամադրված վարկերը մարտին, տարեսկզբի համեմատ, ավելացել են  0.3 տոկոսով՝ կազմելով ավելի քան 632 մլրդ դրամ: Միաժամանակ արտարժույթով նույն ցուցանիշն աճել է 2.3 տոկոսով և կազմել է ավելի քան 1 084,3  մլրդ դրամ։

Աղբյուրի համաձայն՝ բանկերի համախառն վարկային ներդրումների ամենամեծ տեսակարար կշիռը բաժին է ընկնում սպառողական ոլորտին` 22,7 տոկոս ։ Հայաստանի ռեզիդենտ տնտեսությունում առևտրային բանկերի սպառողական վարկերը հունվարի վերջին կազմել են շուրջ 390,7 մլրդ դրամ։

Երկրորդ տեղում է արդյունաբերության ոլորտը՝ 20,9 տոկոս մասնաբաժնով, որտեղ բանկերը հաշվետու ժամանակահատվածում ուղղել են մոտ 359 մլրդ դրամ (անկումը` 1,6 տոկոս)։

Այնուհետև առևտրի վարկավորումն է` 20 տոկոս մասնաբաժնով, որի վարկավորումը նախորդ ամսվա համեմատ կրճատվել է 2,2 տոկոսով և կազմել է մոտ 344,6 մլրդ դրամ։

2014 թ.-ի մարտի 31–ի դրությամբ Հայաստանում գրանցված է 21 առևտրային բանկ: ($1 – 413,19 դրամ): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև