Հայաստանում դեֆոլտի համար նախադրյալներ չկան. փորձագետ

22.04.2011 18:11
Հայաստանում դեֆոլտի համար նախադրյալներ չկան. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանում դեֆոլտ չի լինի և չի կարող լինել, կարծում է Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը։

«Ես դեֆոլտի համար հիմք չեմ տեսնում։ Կախված այն բանից, թե ինչպիսին կլինեն տնտեսական իշխանությունների որոշումները, իրավիճակը կարող է փոխվել, բայց գլոբալ միտումը կանխատեսելի է, այդ միտման շրջանակներում սխալ որոշումների դեպքում հնարավոր է տատանումներ լինեն, և հնարավոր է պարզապես նորմալ գործընթաց լինի»,- ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա։

Խոսելով հայկական տնտեսության որակյալ աճի մասին՝ Ջրբաշյանը նշեց այն բնագավառները, որոնք շատ լուրջ ներդրումներ են անում հիմնական կապիտալում, մասնավորապես՝ արդյունաբերությունը, հանքարդյունաբերական ոլորտը, էներգետիկան, հեռահաղորդակցական բնագավառը։

«Մենք տնտեսության որակյալ աճ ունենք։ Այլ բան է, որ այն հիմնված է աճի որոշակի կետերի վրա և չի տարածվում ողջ համակարգով»,- ասաց նա։

Ըստ պաշտոնական տվյալների՝ ՀՀ արդյունաբերական արտադրության ծավալն ընթացիկ տարվա հունվարին՝ 2010թ.-ի միևնույն ժամանակահատվածի համեմատ, 5,7 տոկոսով ավելացել է և կազմել 63,3 մլրդ դրամ, փետրվարին՝ 2,6 տոկոսով և կազմել շուրջ 69 մլրդ դրամ, իսկ մարտին՝ 5,9 տոկոսով և կազմել շուրջ 77 մլրդ դրամ։

Հունվարին՝ 2010թ.-ի միևնույն ժամանակահատվածի համեմատ, շինարարության ծավալը 0,9 տոկոսով ավելացել է և կազմել 10,5 մլրդ դրամ, փետրվարին՝ 4,1 տոկոսով և կազմել 12 մլրդ դրամ, իսկ մարտին՝ 5,2 տոկոսով և կազմել 23,4 մլրդ դրամ։

Ընթացիկ տարվա հունվարին՝ 2010թ.-ի միևնույն ժամանակահատվածի համեմատ, էլեկտրաէներգիայի արտադրությունը 20,6 տոկոսով ավելացել է և կազմել 653,7 մլն կՎտժ, փետրվարին՝ 22,1 տոկոսով և կազմել 588,8 մլն կՎտժ, իսկ մարտին՝ 2 տոկոսով և կազմել 603,8 մլն կՎտժ։

Տնտեսական ակտիվության ցուցանիշը մարտին՝ 2010թ.-ի միևնույն ժամանակահատվածի համեմատ, չի փոխվել, իսկ անցած ամսվա համեմատ դրա աճը կազմել է 17,6 տոկոս։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև