Հայաստանին 2013 թվականին կարող է դեֆոլտ սպառնալ. նախկին վարչապետ

22.06.2012 17:25
Հայաստանին 2013 թվականին կարող է դեֆոլտ սպառնալ. նախկին վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանը 2013 թվականին կարող է կանգնել դեֆոլտի վտանգի առջև, կարծում է Հայաստանի նախկին վարչապետ, Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանը։

Նրա տվյալներով, Հայաստանի արտաքին պարտքը կազմում է ոչ թե մոտ 4 մլրդ դոլար, ինչպես ասում է կառավարությունը, այլ 6,5 մլրդ դոլար։

«Այս ցուցանիշն աշխարհում վատագույններից է, և երկիրը դեֆոլտի վտանգի առջև է 2013 թվականին, եթե չձեռնարկվեն իրավիճակը շտկեու համապատասխան քայլեր»,- ուրբաթ լրագրողներին ասաց Բագրատյանը։
Նախկին վարչապետը պարզաբանեց, որ արտաքին պարքի հավելյալ 2,5 մլրդ դոլարը բաժին է ընկնում մասնավորա հատվածին, իսկ այդ գումարի առյուծի բաժինը՝ բանկային հատվածին։
«Այսօր,- ասաց Բագրատյանը,- համարվում է, որ երկրի բանկային համակարգը կայուն է, բայց խնդիրների առաջացման դեպքում բարձր տոկոսով վերցրած վարկերը պետք է մարի պետությունը։

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, երկրի ընդհանուր պետական պարտքը մարտի 31-ի դրությամբ կազմել է շուրջ 1639 մլրդ դրամ՝ տարեսկզբի համեմատ աճելով 2,9 տոկոսով։ Ներքին պարտքը գերազանցել է 219,4 մլրդ դրամը՝ տարեսկզբի համեմատ աճելով 1,5 տոկոսով, իսկ արտաքին պարտքը՝ 1419,6 մլրդ դրամ կամ 3633,9 մլն՝ աճելով 1,8 տոկոսով։

Արտաքին պետպարտքի հարաբերակցությունը Հայաստանի ՀՆԱ-ի նկատմամբ Ֆինանսների նախարարության 2012-2014 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրով ընթացիկ տարում կկազմի 40,2%, 2013 թվականին՝ 38,2%, իսկ 2014 թվականին՝ 36,3%. -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև