05.05.2011 11:37

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» գործակալությունը Հայաստանի լրատվության կայացման անկյունաքարն է համարվում, ասվում է HSBC Բանկ Հայաստանի կողմից 15-ամյա հոբելյանի կապակցությամբ «ԱՌԿԱ» գործակալությանն ուղղված շնորհավորական ուղերձում։
«Հաշվի առնելով մեծ փորձը, գործակալության տնտեսական խորաթափանցությունը և այն փաստը, որ «ԱՌԿԱ»-ն երկրի լրատվության կայացման անկյունաքարն է համարվում՝ մենք վստահ ենք, որ հետագայում նույնպես կկարողանանք օգուտ քաղել ձեր պրոֆեսիոնալ հրապարակումներից և մեկնաբանություններից»,- ասվում է բանկի ուղերձում, որը սրտագին շնորհավորանքներ ու հաջողության և բարգավաճման մաղթանքներ է պարունակում։
«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը գործում է 1996թ. մայիսի 1-ից։ Մասնագիտանում է ֆինանսատնտեսական տեղեկատվության բնագավառում։ Գործակալության պրոֆեսիոնալ սկզբունքը տեղեկատվության հավաստիությունն ու օպերատիվությունն է։
2000թ.-ի արդյունքներով, «ԱՌԿԱ» գործակալությունը ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ճանաչվել է Հայաստանի լավագույն տնտեսական գործակալություն:
2002-2003թթ. Business Initiative Directions կազմակերպությունը «ԱՌԿԱ» գործակալությանը արժանի համարեց պարգևատրել Որակի համար Միջազգային Աստղ (International Star Award for Quality) մրցանակով՝ Gold կատեգորիայում։ –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: