Հայաստան. արժույթի շուկայի տեսությունը հուլիսի 6-9-ը ընկած ժամանակահատվածում

11.07.2011 15:36
 Հայաստան. արժույթի շուկայի տեսությունը հուլիսի 6-9-ը ընկած ժամանակահատվածում

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /ԱՌԿԱ/. Նախորդ շաբաթ NASDAQ OMX Armenia բորսայում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը նվազել է 0,46 տոկոսով՝ մինչև 367,54 դրամի: Շաբաթվա ընթացքում իրականացված առքուվաճառքի ծավալը կազմել է 5,45 մլն ԱՄՆ դոլար, ինչը 72 տոկոսով պակաս է նախորդ շաբաթվա ցուցանիշից: Առքուվաճառքի ծավալների նման կտրուկ անկումը պայմանավորված է Սահմանադրության օրվա պատճառով կարճ աշխատանքային շաբաթով: Կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը ևս նվազել է 0,35 տոկոսով և շաբաթ օրը՝ հուլիսի 9-ին, կազմել է 369,60 դրամ:

1

Դոլարի գինն անկում էր ապրում ամերիկյան արտարժույթի առաջարների ավելացման, ինչպես նաև հանգստյան օրերի մեծ թվով պայմանավորված   շուկայում հիմնական խաղացողների բացակայության պատճառով:

2

Մենք չենք բացառում նաև ազգային արժույթին աջակցելու և գնաճի տեմպերը զսպելու նպատակով ՀՀ ԿԲ-ի միջամտությունը:

Այս շաբաթ ներկրողների և բնակչության կողմից արտարժույթի նկատմամբ պահպանվող պահանջարկը Հայաստանում կարող է հանգեցնել դոլարի արժեքի աճի: Նման պահանջարկի գլխավոր պատճառը համաշխարհային ֆինանսական շուկաներում առկա անկայուն իրավիճակն է Հունաստանում, Պորտուգալիայում տեղի ունեցող իրադարձությունների, ամերիկյան տնտեսության դանդադաղման, ինչպես նաև Հայաստանում գնաճի պահպանվող բարձր տեմպերի պատճառով: Իսկապես, ՀՀ ԿԲ մամուլի ծառայության շաբաթվա ամփոփագրի համաձայն՝ ներբանկային արժութային շուկայում առևտրային բանկերի կողմից արտարժույթի զուտ վաճառքի ծավալը նախորդ շաբաթ կազմել է 12,34 մլն ԱՄՆ դոլար, ինչը գրեթե երեք անգամ ավելի է նախորդ շաբաթվա ցուցանիշից:

Այս ամենի կապակցությամբ մենք ենթադրում ենք, որ Հայաստանում այս շաբաթ կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը կգտնվի 367-372 դրամի սահմաններում:

Հայաստանում նախորդ շաբաթ եվրոյի փոխարժեքը սահմանվում էր FOREX համաշխարհային արժութային շուկայում տեղի ունեցող իրադարձություններով, որտեղ EUR/USD զույգը նվազեց 1,8 տոկոսով՝ հասնելով 4262-ի:

Եվրոյի գնանշման անկումը պայմանավորված էր ամերիկյան տնտեսության աճի տեմպերի դանդադաղման կապակցությամբ շուկայի մասնակիցների մտավախություններով, քանի որ ԱՄՆ-ի աշխատաշուկայից ստացված տվյալները բավականին հիասթափեցրին ներդրողներին, ոչ գյուղատնտեսական հատվածում զբաղվածների թվի աճը հունիսին կազմեց ընդամենը 18 հազար՝ կանխատեսված 125 հազար համեմատ:

Բացի այդ, եվրագոտու ծայրամասային երկրների, մասնավորապես՝ Պորտուգալիայի պարտքային խնդիրների ռիսկերը չեն դադարում մտահոգել համաշխարհային ֆինանսական շուկաներին: Կրակի վրա հաջողվեց յուղ ավելացնել Moody’s վարկանիշային գործակալությանը, որը Պորտուգալիայի վարկային վարկանիշը նվազեցրեց՝ Ваа1-ից հասցնելով Ва2-ի՝ բացասական կանխատեսմամբ: Այս ամենը տեղի է ունեցավ այն մտավախությունների պատճառով, որ երկիրը կարող է ֆինանսավորման երկրորդ փուլի կարիք ունենալ, և նա ի վիճակի չի լինի կատարել բյուջետային դեֆիցիտի կրճատման վերաբերյալ պահանջները:

Նախորդ շաբաթ եվրոյին աջակցող գործոններ էին ԵԿԲ-ի նիստն ու նրա նախագահի մամուլի ասուլիսը: Եվրոպական կարգավորիչը, ինչպես և ակնկալվում էր, բարձրացրեց իր տոկոսադրույքը՝ 1,25 տոկոսից հասցնելով 1,5 տոկոսի: Մամուլի ասուլիսի ժամանակ ԵԿԲ նախագահ Տրիշեն ընդգծեց, որ գնային կայունության ռիսկերը շարունակում են բարձր մնալ, նա նաև ակնարկեց դրամային քաղաքականության հետագա խստացման հնարավորության վրա: Նա նաև տեղեկացրեց, որ ԵԿԲ-ն, չնայած Պորտուգալիայի ցածր վարկանիշին, կշարունակի ընդունել պորտուգալական պարտքային փաստաթղթերը՝ որպես վարկերի ապահովում:

Այս իրադարձությունների ֆոնի ներքո Հայաստանում նախորդ շաբաթ կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը նվազեց 2,0 տոկոսով՝ հասնելով 529,30 դրամի:

Այս շաբաթ աշխարհում և Հայաստանում եվրոյի դինամիկան կսահմանվի FOREX միջազգային շուկայից ստացվող նորություններով: Շուկայի մասնակիցների ուշադրության կենտրոնում կլինի ԱՄՆ-ի սպառողական գների համաթվի հունիսյան տվյալների և արդյունաբերական արտադրության ծավալի փոփոխության տվյալների հրապարակումը: Եվրագոտու նորություններից հարկավոր է նշել սպառողական գնաճի հունիսյան տվյալների հրապարակումը:

Եթե եվրագոտում սպառողական գնաճի վերջնական տվյալները կանխատեսվածից բարձր լինեն (տարեկան արտահայտությամբ՝ 2,7 տոկոս), ապա եվրոն կունենա իր աճը վերսկսելու բոլոր հնարավորությունները դրամային քաղաքականության հետագա խստացման ակնկալիքների ֆոնի ներքո: Եվրոյի համար առաջիկա հինգ առևտրային նստաշրջանների ընթացքում դիմադրության մակարդակ կարող է կլինել 1.4500-ը:

Իսկ եթե ԱՄՆ-ից ակնկալվող մակրոտնտեսական վիճակագրությունը դրական լինի, ապա եվրոն կարող է շարունակել իր անկումը: Առաջին հինգ առևտրային նստաշրջանների ընթացքում եվրոյի համար աջակցող շեմ կլինի 1.4000-ը: Այս շաբաթ Հայաստանում կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքն այս դեպքում կգտնվի 520-545 դրամի սահմաններում:

Հայաստանում նախորդ շաբաթ ռուսական կանխիկ ռուբլու վաճառքի միջին փոխարժեքը նախորդ շաբաթ նվազեց 0,83 տոկոսով՝ հասնելով  13,34 դրամի: Այս ամենը պայմանավորված էր ռիսկի նկատմամբ ներդրողների միտվածության անկման, ինչպես նաև ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի աճի ֆոնի ներքո ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու արժեքի նվազմամբ:

ԱՄՆ դոլարի և, համապատասխանաբար, դրամի նկատմամբ ռուբլու դինամիկան այս շաբաթ կախված կլինի ԱՄՆ-ից ստացվող մակրոտնտեսական վիճակագրությունից և եվրագոտու երկրներում տեղի ունեցող իրադարձություններից: Եվրոպայում պարտքային ճգնաժամի հետագա ընդլայնումը կավելացնի պաշտպանական ակտիվների, մասնավորապես՝ դոլարի նկատմամբ պահանջարկը: Այս դեպքում ռուսական ռուբլին կարող է կարճաժամկետ անկում ապրել ԱՄՆ դոլարի և դրամի նկատմամբ: Հայաստանում առաջին հինգ առևտրային նստաշրջանների ընթացքում կանխիկ ռուբլու վաճառքի միջին փոխարժեքը, հավանաբար, կգտնվի 13,2-13,45 դրամի սահմաններում:

Միքայել Վերդյան, FOREX Club վերլուծաբան, հատուկ «ԱՌԿԱ» գործակալության համար

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև