Հայաստան. արժույթի շուկայի տեսությունը օգոստոսի 29-ից սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում

05.09.2011 15:22
Հայաստան. արժույթի շուկայի տեսությունը օգոստոսի 29-ից սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Նախորդ շաբաթ NASDAQ OMX Armenia բորսայի արժույթի բաժանմունքում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքն աճել է 0,55 տոկոսով՝ հասնելով 370,0 դրամի: Շաբաթվա ընթացքում իրականացված առքուվաճառքի ծավալը կազմել է 9,605 մլն ԱՄՆ դոլար, ինչը 0,05 տոկոսով ավելի է նախորդ շաբաթվա ցուցանիշից: Կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքն ավելացավ 0,35 տոկոսով և շաբաթ օրը՝ սեպտեմբերի 3-ին, կազմեց 371,50 դրամ:

Հայաստանում ԱՄՆ դոլարի վարքագիծը պայմանավորված էր ներկրողների, բնակչության և բիզնեսի կողմից դոլարի նկատմամբ պահանջարկի աճով՝ համաշխարհային տնտեսության դանդաղման կապակցությամբ համաշխարհային ֆինանսական շուկաներում աճող անորոշության և եվրագոտու առավել խոշոր տնտեսությունների վրա պարտքային ճգնաժամի տարածման կապակցությամբ մտավախությունների ֆոնի ներքո:

1

Հաջորդ շաբաթ Հայաստանում հնարավոր է շարունակվի ԱՄՆ դոլարի փոխարժեքի աճը: Այս ամենի պատճառը համաշխարհային տնտեսության դանդաղման, գլոբալ տնտեսական ճգնաժամի երկրորդ ալիքի բարձրացման աճող ռիսկերի և Հայաստանի տնտեսության համար այս իրադարձությունների հետևանքների անորոշության ֆոնի ներքո ներկրողների և բնակչության կողմից արտարժույթի նկատմամբ ավելացող պահանջարկն է:

2

Իսկապես, ՀՀ ԿԲ մամուլի ծառայության շաբաթվա ամփոփագրի համաձայն՝ ներբանկային արժութային շուկայում առևտրային բանկերի կողմից արտարժույթի զուտ վաճառքի ծավալը նախորդ շաբաթ կազմել է 11,65 մլն ԱՄՆ դոլար, ինչը գրեթե երկուսուկես անգամ ավելի է նախորդ շաբաթվա ցուցանիշից, ինչը վկայում է վերջերս արտարժույթի նկատմամբ պահանջարկի աճի մասին:

Հայաստանում ԱՄՆ դոլարի կանխիկ վաճառքի փոխարժեքը առաջիկա շաբաթ հավանաբար կլինի 369 – 373 դրամի սահմաններում:

Հայաստանում նախորդ շաբաթ եվրոյի փոխարժեքը սահմանվում էր FOREX համաշխարհային արժութային շուկայում տեղի ունեցող իրադարձություններով, որտեղ EUR/USD զույգը նվազեց 2,03 տոկոսով՝ դառնալով 1,4202:

Եվրոյի գնանշման անկումը պայմանավորված է եվրագոտու երկրների պարտքային խնդրիների կապակցությամբ մտավախություններով և տարածաշրջանի ավելի խոշոր տնտեսությունների վրա պարտքային խնդիրների տարածման ռիսկերով, ինչպես նաև համաշխարհային տնեսության դանդաղմամբ:

ԱՄՆ և եվրագոտու մակրոտնտեսական վիճակագրությունը կրկին հիասթափեցրել է շուկայի մասնակիցներին՝ նման կերպով ավելացնելով դոլարի նկատմամբ պահանջարկը՝ որպես ապաստան ֆինանսական ճգնաժամերի ժամանակ: Իսկապես, եվրագոտում օգոստոսին տնտեսական ակնկալիքների համաթիվը նվազել է՝ 103,2-ից հասնելով 98,3-ի, ինչը ամենացածր ցուցանիշն է նախորդ տարվա մարտից: Եվրագոտում օգոստոսին սպառողական վստահության համաթիվը ևս նվազել է՝ 11,2-ից հասնելով -16,5-ի:

Ինչպես և ակնկալվում էր, ԱՄՆ-ից հրապարակված տվյալները, մասնավորապես՝ սպառողական վստահության և աշխատաշուկայի տվյալները ևս լավատեսություն չավելացրեցին: Օգոստոսին սպառողական վստահության համաթիվը կտրուկ նվազեց՝ 59,5-ից հասնելով 44,5-ի: Օգոստոսյան համաթիվը ամենացածրն է 2009 թ.-ի ապրիլից: Նահանգների ոչ գյուղատնտեսական հատվածում աշխատատեղերի թիվն օգոստոսին չի փոխվել, ինչը ամենավատ ցուցանիշն է 2010 թ.-ի հոկտեմբերից՝ ստիպելով ներդրողներին վաճառել եվրոն:

Այս իրադարձությունների ֆոնի ներքո նախորդ շաբաթ Հայաստանում կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը ևս նվազեց 1,2 տոկոսով՝ դառնալով 530,50 դրամ:

Այս շաբաթ շուկայի մասնակիցների ուշադրության կենտրոնում կրկին կլինեն FOREX միջազգային շուկայից ստացվող նորությունները: Կարևոր նորությունների թվում է հուլիսին արտաքին առևտրի վերաբերյալ տվյալների և երկրի շրջաններում տնտեսական հաշվետվության «Բեժ գրքի» հրապարակումը: Եթե այս տեսությունը հաստատի ԱՄՆ-ում տնտեսական թույլ աճը, ապա եվրոն կրկին կարող է ճնշման տակ հայտնվել: Առաջին հինգ առևտրային նստաշրջանների ընթացքում եվրոյի համար աջակցող շեմ կլինի 1,3900-ը:

Առաջիկա շաբաթ շուկայի մասնակիցների ուշադրության կենտրոնում կլինեն FOREX միջազգային շուկայից ստացվող նորությունները: Եվրագոտուց ակնկալվող նորություններից հարկավոր է նշել երկրորդ եռամսյակում ՀՆԱ-ի վերանայված տվյալների հրապարակումը, տոկոսադրույքին նվիրված ԵԿԲ-ի հերթական նիստը, որը նախատեսված է սեպտեմբերի 8-ին, ինչպես նաև ԵԿԲ-ի նախագահ պրն. Տրիշեի մամուլի ասուլիսը:Եթե Տրիշեն ակնարկի տոկոսադրույքի հետագա շուտափույթ բարձրացման հնարավորության մասին և չափավոր գնահատական տա ընթացիկ տնտեսական իրավիճակին, ապա եվրոն կարող է աճի ազդակ ստանալ:

Հայաստանում այս շաբաթ կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքն այս դեպքում կգտնվի 510 – 540 դրամի սահմաններում:

Հայաստանում ռուսական կանխիկ ռուբլու վաճառքի միջին փոխարժեքը նախորդ շաբաթ նվազեց 0,35 տոկոսով՝ մինչև 12,93 դրամ: Այս ամենը պայմանավորված էր ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու արժեքի նվազմամբ՝ ռիսկի նկատմամբ ներդրողների հակվածության նվազմամբ, ինչպես նաև ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի ամրապնդմամբ:

ԱՄՆ դոլարի և, համապատասխանաբար, դրամի նկատմամբ ռուբլու դինամիկան այս շաբաթ կախված կլինի ԱՄՆ-ից ստացվող մակրոտնտեսական վիճակագրությունից և եվրագոտու երկրների իրադարձություններից: Եվրոպայում պարտքային ճգնաժամի ընդլայնման կապակցությամբ մտավախություններն ավելացնում են պաշտպանական ակտիվների, այդ թվում նաև դոլարի նկատմամբ պահանջարկը: Այս իրավիճակում կարող է գրանցվել դոլարի և դրամի նկատմամբ ռուսական ռուբլու կարճաժամկետ անկում:

Սակայն եթե ԱՄՆ-ից և եվրագոտուց մակրոտնտեսական դրական տվյալներ ստացվեն, ապա ռուբլին կարող է աճել: Առաջիկա հինգ առևտրային նստաշրջանների ընթացքում Հայաստանում կանխիկ ռուբլու վաճառքի միջին փոխարժեքը, հավանաբար, կգտնվի 12 ,85 – 13,15 դրամի սահմաններում:–0–

Միքայել Վերդյան, FOREX Club-ի վերլուծաբան, հատուկ «ԱՌԿԱ» գործակալության համար

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև