ՀՀ ԿԲ-ն ուժը կորցրած է ճանաչել «Լիդեռ» վճարահաշվարկային համակարգին մասնակցության վերաբերյալ տրված թույլտվությունները

12.07.2011 15:11
ՀՀ ԿԲ-ն ուժը կորցրած է ճանաչել «Լիդեռ» վճարահաշվարկային համակարգին մասնակցության վերաբերյալ տրված թույլտվությունները

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է ընդունել ուժը կորցրած ճանաչել «Լիդեռ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգին մասնակցության վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրված թույլտվությունները, երկուշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ԿԲ մամուլի ծառայությունից։

Տվյալ որոշման համար հիմք է հանդիսացել այն, որ ՀՀ կենտրոնական բանկի կողմից պարզվել է,որ «Լիդեռ» ոչ բանկ վարկային կազմակերպություն ՓԲԸ` 2008 թ. սկսած պարբերաբար դադարեցրել է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնակից բանկերի տարածքային որոշ ստորաբաժանումների սպասարկումը:

«Լիդեռ միջազգային դրամական փոխանցումներ» համակարգն առանց բանկային հաշիվներ բացելու ֆիզիկական անձանց համար արագ դրամական փոխանցումների համակարգ է։  Համակարգի կազմակերպիչն է «Լիդեռ» ոչ բանկ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ն (Մոսկվա)։

«Լիդեռ» համակարգն ընդգրկում է 15 երկրների շուրջ 600 քաղաքկներ, այդ թվում՝ Ռուսաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի, Ղազախստանի, Իսպանիայի։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև