Մետաղի շուկա. ոսկին և պղինձը կրկին պահանջարկ ունեն

11.07.2011 17:34
Մետաղի շուկա. ոսկին և պղինձը կրկին պահանջարկ ունեն

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /ԱՌԿԱ/. Նախորդ շաբաթ ոսկու գնանշմանը հաջողվեց վերականգնել դիրքերը վերջին մեծ վաճառքներից հետո, քանի որ շուկայի մասնակիցների ուշադրության կենտրոնում դեռ մնում են եվրագոտու երկրների պարտքի խնդիրները, որոնք գնային կայունության բարձր ռիսկեր են պահպանում, ինչպես նաև հաստատվում են ամերիկյան տնտեսության դանդաղմանը վերաբերող մտահոգությունները։

Չնայած նրան, որ հունական խորհրդարանին հաջողվել է ընդունել միջոցների ծրագիր և հաստատել բյուջետային ծախսերի նվազեցման օրինագիծ, վարկանշային գործակալությունների հայտարարություններն ավելի ու ավելի են փոթորկում շուկաները՝ դրդելով ներդրողներին ոսկի գնել՝ որպես ակտիվ- ապաստարան։ Երկուշաբթի՝ հուլիսի 4-ին, Standard & Poor’s գործակալությունը՝ Fitch գործակալության հետևից, հայտարարել է, որ ֆրանսիական բանկային ֆեդերացիայի ծրագիրը՝ Հունաստանի հին պարտքի պարտավորությունների փոխանակումը նորի վերաբերյալ, կհանգեցնի երկրի դեֆոլտի ճանաչման։ Moody’s վարկանշային գործակալությանն ավելի ուշ հաջողվել է կրակի վրա յուղ լցնել, ինչն անմիջապես չորս աստիճանով նվազեցրել է Պորտուգալիայի վարկային վարկանիշը՝ Ваа1-ից Ва2-ի՝ բացասական կանխատեսմամբ։

Չինաստանի Ժողովրդական բանկի հայտարարությունն այն մասին, որ երկրում գնաճային ճնշումը դեռ բարձր է,  նույնպես աջակցել է թանկարժեք մետաղի գնանշմանը։ Ոսկու գնման ևս մեկ առիթ է դարձել ԱՄՆ աշխատանքի շուկայի մակրոտնտեսական վիճակագրությունը, որը չափազանց հիասթափեցրել է ներդրողներին՝ հունիսին ոչ գյուղատնտեսական հատվածում զբաղվածների թվի աճը կազմել է ընդամենը 18 հազար՝ կանխատեսված 125 հազարի դիմաց՝ այդ կերպ ամրապնդելով ամերիկյան տնտեսության աճի տեմպերի դանդաղման վերաբերյալ շուկայի մասնակիցների մտավախությունը։

Արդյունքում, անցած շաբաթվա ընթացքում ոսկու գինն աճել է 3,83 տոկոսով՝ հասնելով 1543,85 ԱՄՆ դոլար մակարդակի՝ տրոյական ունցիայի դիմաց։

Ֆինանսական շուկաների անորոշության պատճառով և Իտալիայի վրա պարտքի խնդիրների տարածման մտավախության հետ կապված՝ ներդրողները հավանաբար կշարունակեն ավելացնել ոսկու գծով իրենց երկար դիրքորոշումները։

Առաջիկա շաբաթ ոսկու գնանշման վրա նաև կազդի ԱՄՆ-ի և եվրագոտու մակրոտնտեսական վիճակագրությունը։ Շուկայի մասնակիցների ուշադրության կենտրոնում կլինեն հունիսի ընթացքում ԱՄՆ-ի սպառողական գների ցուցանիշները և արդյունաբերական արտադրության ծավալի փոփոխությունները։ Եվրագոտու լուրերից պետք է առանձնացնել հունիսի ընթացքում սպառողական գնաճի տվյալների հրապարակումը։

Եթե ԱՄՆ-ի և եվրագոտու սպառողական գնաճների վերջնական տվյալներն ավելի բարձր լինեն կանխատեսումներից՝ 3,6 տոկոս և 2,7 տոկոս՝ տարեկան կտրվածքով՝ համապատասխանաբար, դեղին մետաղի գնանշումները լրացուցիչ աճող ազդակ կստանան։ Առաջիկա հինգ առևտրային նստաշրջանների ընթացքում դիմադրության մակարդակ կարող է դառնալ տրոյական ունցիայի դիմաց 1576 ԱՄն դոլարի նշանակությունը։

Այն դեպքում, եթե այդ երկրներում գնաճի տվյալներն ավելի վատ լինեն, քան կանխատեսումներն են, ոսկին կարող է անկում ցուցաբերել։ Առաջիկա շաբաթ թանկարժեք մետաղի համար որպես աջակցություն հանդես կգա տրոյական ունցիայի դիմաց 1525 ԱՄՆ դոլարի մակարդակը։

Նախորդ շաբաթ ֆյուչերսային շուկայում պղնձի արժեքը 2,25 տոկոսով աճել է և հասել մեկ ֆունտի դիմաց 4,3980 ԱՄՆ դոլարի։ Դրա պատճառն են դարձել արտաքին գործոնները, մասնավորապես՝ ապրանքահումքային ակտիվների վերականգնվող գները։ Կարմիր մետաղի գնանշման աճի լրացուցիչ դրայվեր են դարձել Մետաղի լոնդոնյան բորսայում կարմիր մետաղի նվազող բորսային պաշարները։

1

Այդուհաներձ, պղինձը դեռ խոցելի ակտիվ է մնում, քանի որ Չինաստանում ամրապնդվող գնաճային ռիսկերը կարող են կարգավորողին ստիպել կրկին գնալ դրամավարկային քաղաքականության խստացման, ինչն ավելի կդանդաղեցնի չինական տնտեսությունը և կնվազեցնի տվյալ մետաղի պահանջարկը։ Միևնույն ժամանակ ուրբաթ՝ հուլիսի 8-ին, հունիսի ընթացքում զբաղվածության հատվածում ԱՄՆ-ից ստացված վիճակագրությունը ցույց է տալիս խոշորագույն համաշխարհային տնտեսության դանդաղումը։ Եվրագոտու ծայրամասային երկրների պարտքային խնդիրները նույնպես խոչընդոտում են համաշխարհային ֆինանսական շուկաներում լավատեսության վերականգնմանը։

Առաջիկա շաբաթվա ընթացքում պղնձի արժեքը հիմնականում կորոշվի Չինաստանից, ԱՄՆ-ից եկող տնտեսական լուրերով և ԱՄՆ դոլարի դինամիկայով։ Եթե մակրոտնտեսական վիճակագրությունը մասնավորապես, ԱՄՆ-ում և Չինաստանում հունիսի ընթացքում արդյունաբերական արտադրության ծավալի փոփոխությունը կանխատեսումից բարձր լինի՝ ամսական կրտվածքով +0,3% և տարեկան կտրվածքով +13,1%, համապատասխանաբար, պղնձի գնանշումներն էական աջակցություն կստանան։

Այդ երկրներից բացասական տնտեսական տվյալների ստացված տվյալների դեպքում համաշխարհային տնտեսության դանդաղման վերաբերող մտավախությունները կամրապնդվեն, իսկ կարմիր մետաղը կարող է վերսկսել իր նվազումը։ Հաջորդ շաբաթ ֆյուչերսային շուկայում պղնձի հնանշումների տատանման ենթադրվող միջակայքը պղնձի մեկ ֆունտի դիմաց 4,25-4,53 ԱՄՆ դոլար է։

Միքայել Վերդյան, FOREX CLUB-ի վերլուծաբան

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորորշման հետ


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև