Եվրահանձնաժողովը կարծում է, որ ԵՄ երկրների բանկերը վերակապիտալացման կարիք չունեն

01.09.2011 13:18
Եվրահանձնաժողովը կարծում է, որ ԵՄ երկրների բանկերը վերակապիտալացման  կարիք չունեն

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրամիությունն ընկերության անդամ- երկրների բանկերի վերակապիտալացման կարիք չունի, չորեքշաբթի հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն։

«Ինչ վերաբերում է մեր բանկերի վերակապիտալացմանը, Եվրոպան վճռական է գործել։ Մեր բանկերը զգալիորեն ավելի լավ են կապիտալացվել, քան վեց ամիս առաջ, և հուլիսին անցկացված սթրես-թեստերին հաջորդող միջոցներն են ձեռնարկվում»,- Բարոզուի խոսքը մեջբերում է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավար Քրիստին Լագարդը կարծիք էր հայտնել, որ ինքնավար պարտքերի ճգնաժամի հետևանքով Եվրոպայի վերականգնման առանցքային պայմաններից մեկը բանկերի ժամկետային վերակապիտալացումն է, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ըստ նրա, բանկերի վերակիտալացման համար անհրաժեշտ է մասնավոր ռեսուրսներ ներգրավվել, իսկ անհրաժեշտության դեպքում օգտագործել պետական միջոցները։

Գլոբալ ճգնաժամի ժամանակահատվածում եվրոպական բանկերի երկրորդ լայնածավալ սթրես-թեստերի եզրափակիչ արդյունքները նույնն էին, ինչ 2010թ.-ի թեստերի արդյունքները. դրանք չեն անցել 91 բանկերից ութը՝ նախորդ տարվա յոթի դիմաց, սակայն այս տարվա թեստավորման պայմաններն ավելի խստացված էին նախորդ տարիների համեմատ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև