ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է հերթական ակցիա ԱՄՆ դոլարով ավանդների համար

25.10.2011 17:44
ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է հերթական ակցիա ԱՄՆ դոլարով ավանդների համար

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎԲՏ-Հայաստան Բանկը հայտարարում է նոր ակցիա «Հեռանկար+» ԱՄՆ դոլարով ավանդատեսակի համար, որը մեկնարկել է նախoրեին և կտևի մինչև 2011թ.-ի դեկտեմբերի 30-ը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

««Հեռանկար+» ավանդն ավանդատուներին հնարավորություն է տալիս կարճ ժամանակահատվածում ստանալ նշանակալի տոկոսային եկամուտ: Ակցիայի շրջանակներում ԱՄՆ դոլարով ավանդն ընդունվելու է բարձրացված տարեկան տոկոսադրույքով` մինչև 7.5% տարեկան տոկոսադրույքով, իսկ տոկոսները կվճարվեն ավանդի ձևակերպման իսկ պահին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ակցիայի շրջանակներում Բանկը հաճախորդներին նաև առաջարկում է Visa պլաստիկ քարտ ավանդի գումարի 90% չափի վարկային սահմանաչափով:

Ակցիայի մասին մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ www.vtb.am կայքից կամ  զանգահարելով 87 87 միասնական տեղեկատվական ծառայության հեռախոսահամարին:

«ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը:

ՎՏԲ Բանկ (Հայաստանը) իր հաճախորդներին առաջարկում է բանկային արտադրանքի և ծառայությունների առավել ժամանակակից գիծ, բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում-68 մասնաճյուղ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև