Հայաստանում ավանդների ընդհանուր ծավալը կազմում է մոտ 3 տրիլիոն դրամ. պատգամավորն առաջարկել է ավելացնել երաշխիքների ծավալը

03.06.2020 00:08
Հայաստանում ավանդների ընդհանուր ծավալը կազմում է մոտ 3 տրիլիոն դրամ. պատգամավորն առաջարկել է ավելացնել երաշխիքների ծավալը

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի./ԱՌԿԱ/. Հայաստանում ավանդների ընդհանուր ծավալը կազմում է մոտ 3 տրիլիոն դրամ, տեղեկացրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը` ներկայացնելով «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում նախատեսված փոփոխությունների նախագիծը։

Ըստ նախագծի, առաջարկվում է ավելացնել երաշխավորված դրամային ավանդի առավելագույն գումարի չափը` ներկա 10 մլն դրամից դարձնելով 16 մլն դրամ, իսկ արտարժույթով ավանդի դեպքում` 5 մլն դրամից դարձնելով 7 մլն դրամին համարժեք գումար։

«Մենք ունենք առնվազն 1մլն ավանդատու։ Հարաբերակցությունը հետևյալն է. ավանդների մոտավորապես կեսը դրամով, մյուս կեսն` արտարժույթով», – ասաց Մելքումյանը։

Նա ավելացրել է, որ եթե ավելի վաղ ավանդների ծավալը հասել է ՀՆԱ–ի 5.4%–ի, ապա այս պահին այն կրճատվել է` հասնելով 4,95%–ի, ինչը այդ թվում կապված է կորոնավիրուսի համավարակի հետ։

Նա նաև նշել է, որ չնայած 98%–ի ավանդատուների ավանդներն ընդգրկված են երաշխիքներով, մանրամասն ուսումնասիրելիս պարզվում է, որ այն անդրադառնում է ավանդների ծավալի միայն 41.5%–ին։

 «Մնացած մոտավոր 60%–ը խոշոր ավանդատուներն են, որոնք քիչ են, սակայն ընդհանուր ծավալով դրանց մասնաբաժինը շատ մեծ է», – ասել է պատգամավորը։ Նրա խոսքով, այս բոլոր տվյալները վկայում են այն մասին, որ եկել է ժամանակը բարձրացնել երաշխավորվող ավանդների վերին սահմանները։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև