ՎՏԲ-Հայաստան Բանկը ճանաչվել է ՀՀ ամենաժողովրդական բանկը. հարցում

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը գրավել է առաջին տեղը «Հայաստանի ամենաժողովրդական բանկ» անվանակարգում, որը անցկացվել է Credit AM խորհրդատվական ընկերության կողմից www.credit.am կայքի ացելուների միջև 2011թ. հունիս-հոկտեմբեր ամիսներին անցկացված հարցման միջոցով, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, ՎՏԲ-Հայաստան Բանկի օգտին քվեարկել են մասնակիցների 20%-ը:

«Մենք շատ ուրախ ենք, որ www.credit.am կայքի ացելուների գնահատականով ՎՏԲ-Հայաստան Բանկը ճանաչվել է ՀՀ ամենաժողովրդական բանկը և շնորհակալ ենք Credit AM խորհրդատվական ընկերությանը նման ուշադրության, նախաձեռնության  և օբյեկտիվորեն կատարված աշխատանքի համար»,- ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Վալիերի Օվսյաննիկովի խոսքը մեջբերում է մամուլի ծառայությունը:

Ըստ նրա՝ ամենաժողովրդական` դա հասկանալի, հասանելի, հուսալի և արդյունավետ  բանկ է, որտեղ ամեն ինչ նպատակաուղղված է ֆինանսական հարցերի գրագիտորեն և օպերատիվ  լուծմանը: Բացի այդ, դա բանկ է, որը վայելում է բնակչության բարձր վստահությունը: «Համապատասխանաբար, մենք պետք է պահպանենք մեր առաջատար դիրքերը ֆինանսական շուկայում և շարունակել առաջարկել մեր հաճախորդներին նոր և առավել հարմար պրոդուկտներ և ծառայություններ»,- նշեց Օվսյաննիկովը:

ՀՀ բանկերի նկատմամբ երկրի բնակչության վերաբերմունքը որոշելու  և ժողովրդական վարկանիշ ձևավորելու նպատակով անցկացված հարցմանը մասնակցել է 11 110 մարդ:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ.-ի ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը:

Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում-68 մասնաճյուղ:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա. ԿԲ նախագահ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ հայաստանյան շուկայի վրա, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգը՝ որպես հեռավար սպասարկման ժամանակակից ուղի

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգի ուղղությունը՝ հեռավար սպասարկումը բարձրացնելով նոր մակարդակի

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

Եվրոյի և դոլարի փոխարժեքը բարձրացել է, ռոււբլին՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս բարձրացել է 0․14 կետով և կազմել 429․12 դրամ, իսկ ռուբլին նվազել է 0․0645 կետով և կազմել 5․0629 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img