ՎՏԲ–Հայաստան բանկը հանրապետության լավագույն բանկն է ճանաչվել. Gallup International Association

02.12.2013 15:56
ՎՏԲ–Հայաստան բանկը հանրապետության լավագույն բանկն է ճանաչվել. Gallup International Association

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում Gallup International Association գրասենյակի պաշտոնական ներկայացուցչի` Մարքեթինգի հայկական ասոցիացիայի հարցման արդյունքներով Հայաստանի լավագույն բանկ է ճանաչվել ՎՏԲ–Հայաստան բանկը։

Հոկտեմբերի վերջին անցկացրած հարցմանը մասնակցել է 1067 մարդ Երևանից և հանրապետության մարզերից։

Ըստ հարցման տվյալների, որի արդյունքները ներկայացվել են «ԱՌԿԱ» գործակալությանը, ՎՏԲ–Հայաստան բանկի օգտին է քվեարկել պատասխանողների 19 տոկոսը։ Առաջին հնգյակում են հայտնվել նաև ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ` 16 տոկոս ձայնով, Յունիբանկը, որի օգտին քվեարկել է հարցվողների 13 տոկոսը, Արդշինինվեստբանկը` 9 տոկոս ցուցանիշով, և Կոնվերսբանկը, որը ստացել է հարցվողների ձայների 8 տոկոսը։

Միաժամանակ հարցման մասնակիցների 6 տոկոսը չի վստահում ոչ մի բանկի, իսկ 29 տոկոսը դժվարացել է պատասխանել այդ հարցին։

Բանկերի մասին քաղաքացիների ընդհանուր իրազեկության ցուցանիշով առաջատարի դիրքում է ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ, որը ստացել է պատասխանողների ձայների 60 տոկոսը, երկրորդ տեղում է` ՎՏԲ–Հայաստան Բանկը, որի օգտին քվեարկել է հարցման մասնակիցների 51 տոկոսը, երրորդ տեղում` Յունիբանկը (43 տոկոս)։ Առաջին հնգյակում նաև ընդգրկվել են Արդշինինվեստբանկը (38 տոկոս) և Կոնվերսբանկը (32 տոկոս)։

Հարցման տվյալների համաձայն, հարցվողների 71 տոկոսն օգտվում է բանկային ծառայություններից։ Միաժամանակ պատասխանողների 32 տոկոսը նշել է, որ ՎՏԲ–Հայաստան բանկի հաճախորդ է, 23%–ը` ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ, 23%–ը` Յունիբանկի, 15%–ը`Արդշինինվեստբանկի և 12%–ը` Ինեկոբանկի։

Այն հարցին, թե որ բանկը խորհուրդ կտայիք ձեր ընկերներին և ծանոթներին, պատասխանողների 15 տոկոսը մատնանշել է ՎՏԲ–Հայաստան բանկը, 11 տոկոսը` ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ, 10 տոկոսը` Յունիբանկը, 7 տոկոսը` Արդշինինվեստբանկը, 6 տոկոսը` Կոնվերսբանկը։

Պատասխանելով այս կամ այն բանկի ընտրության չափանիշների մասին հարցին` պատասխանողների 27 տոկոսը նշել է, որ ընտրել են տանը կամ աշխատավայրին առավել մոտ գտնվող բանկերը, 26 տոկոսը որոշում է կայացրել ընկերների խորհուրդներով, պատասխանողների 20 տոկոսն օգտվում է այն բանկի ծառայություններից, որն ընտրվել է ղեկավարության կամ բուհի կողմից։

Բացի այդ, պատասխանողների 11 տոկոսը բանկն ընտրելիս ուշադրություն է դարձրել գովազդին, 10 տոկոսը հասանելի վարկավորման վերաբերյալ առաջարկներից ելնելով, հարցվողների 9 տոկոսին այս կամ այն բանկի ծառայություններից առաջարկել են խանութում, 2 տոկոսը համաձայնել են դրամական փոխանցման իրականացնողի ընտրությանը։ Միաժամանակ պատասխանողների 2 տոկոսի համար բանկը ծառայությունների վճարման հարմարավետ միջոց է, 5 տոկոսը այլ պատճառներ է նշել, 10 տոկոսը դժվարացել է պատասխանել այդ հարցին։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև