ՀՀ ԿԲ-ն հաստատել է 2011թ. IV եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագիրը

08.11.2011 18:22
ՀՀ ԿԲ-ն հաստատել է 2011թ. IV եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ խորհուրդը հաստատել է 2011թ. IV եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագիրը, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ԿԲ մամուլի ծառայությունից:

Մայիսի սկզբին հաստատված Դրամավարկային քաղաքականության երրորդ եռամսյակի ծրագրի համաձայն, որտեղ կանխատեսվել էին Հայաստանի էկոնոմիկայի հիմնական ճյուղերի զարգացման միտումները 2011 թ.-ի վերջին, Հայաստանի տնտեսական աճը նախատեսվում էր 4,7-5,5% սահմաններում:

Շինարարության ոլորտում իրական աճը ավելացված արժեքով կանխատեսվում էր 0.6-2.6 տոկոսի սահմաններում, արդյունաբերությանը՝ 8,3-10,3 տոկոսի սահմաններում:

Ծառայությունների ոլորտում ԿԲ-ն տարեվերջին կանխատեսում էր 3-5 տոկոսի աճ:

Միաժամանակ գյուղատնտեսության գծով կանխատեսումները ևս լավատեսական էին և հասել էին 6,1-8,1 տոկոսի:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև