Ազգային հիփոթեքային ընկերությունը հինգշաբթի առաջին IPO-ն կիրականացնի NASDAQ OMX Արմենիա բորսայում

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՈՒՎԿ-ն առաջին անգամ NASDAQ OMX Արմենիայում կիրականացնի իր բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխումը (IPO), հաղորդում է NASDAQ OMX Արմենիայի մամուլի ծառայությունը:

Տեղաբաշխումը տեղի կունենա հինգշաբթի՝ նոյեմբերի 24-ին:

Հայաստանում առաջին IPO-ն իրականացրել է «Արցախ ՀԷԿ»-ը 2009 թ.-ի սկզբին, որի արդյունքում 1 111 տեղի և օտարերկրյա ներդրողներ ձեռք են բերել ընկերության 862 074 բաժնետոմսերը:

«Ազգային հիփոթեքային ընկերություն» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2009 թ.-ի հունիսի 16-ին: Լիցենզիայի թիվն է 26:

«ԱՌԿԱ» գործակալության տվյալների համաձայն՝ ընկերության ակտիվները 2011 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 14,7 մլրդ դրամ, պարտավորությունները՝ ավելի քան 6,1մլրդ դրամ, իսկ ընդհանուր կապիտալը կազմել է ավելի քան 8,5 մլրդ դրամ: Ընկերության զուտ շահույթը 2011 թ.-ի ինը ամսվա ընթացքում կազմել է 251,5 մլն դրամ: (1 դոլարը 384,34 դրամ է)-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա. ԿԲ նախագահ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ հայաստանյան շուկայի վրա, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Մայիսին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ եղել է 4.7%-ով ցածր, քան մեկ տարի առաջ

2026 թ․-ի մայիսին հայկական դրամի հաշվարկային միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 368.5 դրամ՝ 2025 թ․-ի մայիսի 386.6 դրամի դիմաց

Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBank (ՎԻԴԵՈ)

IDBank-ի՝ հաճախորդներին անառիթ շնորհակալություն հայտնելու և անակնկալներ մատուցելու օրն այս անգամ Գյումրիի մասնաճյուղում էր

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img