«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերի 1-ին և 2-րդ թողարկումները ցուցակվեցին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում

05.05.2015 22:01
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերի 1-ին և 2-րդ թողարկումները ցուցակվեցին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /ԱՌԿԱ/. 2015թ. մայիսի 5-ին «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերի 1-ին և 2-րդ թողարկումները ցուցակվեցին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում՝ ընդգրկվելով պարտատոմսերի երկրորդային Bbond ցուցակում:

Բանկի առաջին թողարկման՝ 2 մլն ԱՄՆ դոլար ընդանուր ծավալով, 1,000 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 2 տարի մարման ժամկետով, արժեկտրոնի 7.5% եկամտաբերությամբ պարտատոմսերը շրջանառվելու են Բորսայում SWISB1 հապավմամբ:

Բանկի երկրորդ թողարկման՝ 3 մլն ԱՄՆ դոլար ընդանուր ծավալով, 1,000 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 4 տարի մարման ժամկետով, արժեկտրոնի 8% եկամտաբերությամբ պարտատոմսերը շրջանառվելու են Բորսայում SWISB2 հապավմամբ:

Պարտատոմսերը թույլատրվել են նաև հասցեական և ՌԵՊՈ գործարքների կնքմանը:

Հիշեցնենք, որ ս.թ. ապրիլի 16-ին ընկերության պարտատոմսերը տեղեբաշխվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի տեղաբաշխման հարթակում, իսկ ապրիլի 27-ին տեղի է ունեցել նաև պարտատոմսերի 3-րդ թողարկման տեղաբաշխումը:

«Արմսվիսբանկ» ՓԲԸ–ն գրանցվել է 2004 թվականի հոկտեմբերի 7–ին, իսկ 2005 թվականի փետրվարի 25–ին ստացել է բանկային գործունեության իրականացման ՀՀ ԿԲ №84 արտոնագիր։ 2007 թվականի սեպտեմբերի 14–ից Արմսվիսբանկը NASDAQ OMX Armenia–ի անդամ է։ Բանկի բաժնետերերն են` «Franck Muller Watchland” Company-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Վարդան Սիրմաքեսը`  80% և «Belegingsmachepij Jongo» LLC ընկերությունը`20%։

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ.–ի հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.–ին՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ.–ի նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ.–ի հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100% բաժնետոմսերի սեփականատերն է: Ֆոնդային բորսան 2009թ.–ի հունիսի 5-ից Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսային արժույթի առքուվաճառքի աճուրդների կազմակերպման արտոնագիրը Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից տրամադրվել է 2005 թվականի նոյեմբերի 7–ին, իսկ արժութային հարթակում առքուվաճառքները պաշտոնապես մեկնարկել են 2005 թվականի նոյեմբերի 15–ին։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև