«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի 3-րդ թողարկման անվանական արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվեցին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում

13.05.2015 16:48
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի 3-րդ թողարկման անվանական արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվեցին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /ԱՌԿԱ/. 2015թ.–ի մայիսի 13-ին «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի 3-րդ թողարկման անվանական արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվեցին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում՝ ընդգրկվելով պարտատոմսերի երկրորդային Bbond ցուցակում:

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի 5 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով, 1,000 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 5 տարի մարման ժամկետով, արժեկտրոնի 8.5% եկամտաբերությամբ պարտատոմսերը շրջանառվելու են Բորսայում SWISB3 հապավմամբ, ինչպես նաև թույլատրվելու են հասցեական և ՌԵՊՈ գործարքների կնքմանը:

Հիշեցնենք, որ ս.թ. ապրիլի 27-ին ընկերության պարտատոմսերը տեղաբաշխվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի տեղաբաշխման հարթակում: Պարտատոմսերի համար ներկայացված գնման հայտերի ընդհանուր գումարը (ընդհանուր պահանջարկը) կազմել է 5,427,000 ԱՄՆ դոլար: Պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են, որի արդյունքում Ընկերությունը ներգրավել է 5,000,000 ԱՄՆ դոլար: Տեղաբաշխված արժեթղթերի կտրման գինը եղել է 1,000 ԱՄՆ դոլար, իսկ միջին կշռված եկամտաբերությունը և կտրման եկամտաբերությունը՝ 8.5 %:

Այս թողարկումը Բանկի պարտատոմսերի արդեն երրորդ թողարկումն է, որն ընդգրկվում է երկրորդային Bbond ցուցակում: Ընկերության կորպորատիվ պարտատոմսերի առաջին երկու թողարկումների (SWISB1 և SWISB2) ցուցակումը տեղի է ունեցել ս.թ. մայիսի 5-ին:

«Արմսվիսբանկ» ՓԲԸ–ն գրանցվել է 2004 թվականի հոկտեմբերի 7–ին, իսկ 2005 թվականի փետրվարի 25–ին ստացել է բանկային գործունեության իրականացման ՀՀ ԿԲ №84 արտոնագիր։ 2007 թվականի սեպտեմբերի 14–ից Արմսվիսբանկը NASDAQ OMX Armenia–ի անդամ է։ Բանկի բաժնետերերն են` «Franck Muller Watchland” Company-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Վարդան Սիրմաքեսը`  80% և «Belegingsmachepij Jongo» LLC ընկերությունը`20%։

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ.–ի հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.–ին՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ.–ի նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ.–ի հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100% բաժնետոմսերի սեփականատերն է: Ֆոնդային բորսան 2009թ.–ի հունիսի 5-ից Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսային արժույթի առուվաճառքի աճուրդների կազմակերպման արտոնագիրը Հայաստանի Կենտրոնական բանկը տրամադրել է 2005 թվականի նոյեմբերի 7–ին, իսկ արժութային հարթակում առուվաճառքները պաշտոնապես մեկնարկել են 2005 թվականի նոյեմբերի 15–ին։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև