«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն հաղթող է ճանաչվել «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» մրցանակաբաշխության երկու անվանակարգերում

15.02.2016 18:16
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն հաղթող է ճանաչվել «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» մրցանակաբաշխության երկու անվանակարգերում

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի. /ԱՌԿԱ/.  «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն հաղթող է ճանաչվել «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» Ֆոնդային բորսայի կողմից կազմակերպված մրցանակաբաշխության երկու անվանակարգերում, հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից:

«Բորսայի լավագույն անդամ՝ վարկային ռեսուրսների շուկայում 2015» անվանակարգում ինչպես նաև «Բորսայի լավագույն գործընկեր` առևտրի մասնակից» անվանակարգում մրցանակ է ստացել «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Ֆինանսական շուկաներում գործառնությունների բաժնի պետ Կարեն Սարգսյանը: «Բորսայի Լավագույն գործընկեր` առևտրի մասնակից» անվանակարգում մասնակցել են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» գրանցված բոլոր դիլերները»,-ասված է հաղորդագրությունում:

Մրցանակաբաշխությունը անցկացվում է արդեն վեցերորդ տարին անընդմեջ, որտեղ հաղթողին ընտրելու համար հաշվի են առնվում «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» հարթակներում կնքված գործարքների քանակը, ծավալը եւ արդյունավետությունը: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» 2015 թ. արդյունքների ամփոփումը և պարգևատրման հանդիսավոր արարողությունը կայացել է 2016 թ. փետրվարի 12-ին:

Յուրաքանչյուր անվանակարգում «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ներկայացված են եղել երեք թեկնածու, որոնցից հաղթող է ճանաչվել մեկ մասնակից: «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ներկայացված էր որպես թեկնածու երեք անվանակարգերում` «Բորսայի լավագույն անդամ արտարժույթի շուկայում», «Բորսայի լավագույն անդամ վարկային ռեսուրսների շուկայում» և «Գրան պրի»: «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն արդեն երկու անգամ հաղթող է ճանաչվել «Բորսայի լավագույն անդամ՝ վարկային ռեսուրսների շուկայում» անվանակարգում:

ՎՏԲ-Հայաստան բանկ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն-տնօրինութըան նախագահ Յուրի Գուսև. «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն առաջին անգամ չէ, որ հաստատում է իր դիրքերը, որպես ֆոնդային ֆորսայի ամենաակտիվ և լուրջ մասնակից: Մեզ շատ հաճելի է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ից ստանալ միանգամից երկու մրցանակ, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է մեր Բանկի Գանձապետարանի թիմի պրոֆեսիոնալիզմը: Ֆոնդային բորսայում մեր գործունեության բարձր գնահատականը խթանում է մեզ առավել ակտիվացնելու մեր գործունեությունը ֆոնդային շուկայում:

«Բորսայի լավագույն անդամ» մրցանակաբաշխությունը հիմնվել է 2010թ.-ին և նպատակ է հետապնդում խրախուսելու բորսայի տարբեր հարթակներում առավելագույն ներգրավվածություն ունեցող, ինչպես նաև Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված միջոցառումներին մասնակցող և մասնագիտական էթիկայի կանոններին հավատարիմ ներդրումային ծառայություններ մատուցող ընկերություններին:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև