HSBC Բանկ Հայաստանը նախատեսում է 2012թ.-ին ընդլայնել մասնաճյուղերի ցանցը

05.03.2012 15:52
HSBC Բանկ Հայաստանը նախատեսում է 2012թ.-ին ընդլայնել մասնաճյուղերի ցանցը

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /ԱՌԿԱ/. HSBC Բանկ Հայաստանը պատրաստվում է 2012թ.-ին ընդլայնել իր մասնաճյուղերի ցանցը, երկուշաբթի լրագրողներին ասաց Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆորդը:

«Տարվա երկրորդ կեսին նախատեսվում է բանկի ևս մեկ մասնաճյուղ բացել Երևանում»,- նշեց նա:
Այսօր Երևանում բանկի ութ մասնաճյուղ է գործում:

Քլիֆորդը տեղեկացրեց, որ ընթացիկ տարվա մայիսին նախատեսվում է VIP հաճախորդների համար նախատեսված մասնաճյուղ բացել Երևանի փոքր կենտրոնում: «Մենք ցանկանում ենք մեր մշտական հաճախորդների համար սպասարկման առավել հարմարավետ պայմաններ ապահովել»- ասաց նա:

Ըստ նրա, բանկը մտադիր է վերանայել նաև ՀՀ մարզերում մասնաճյուղերի ստեղծման հնարավորությունները:
«Դա կախված կլինի մարզերի և մարզկենտրոնների՝ տվյալ ժամանակահատվածի զարգացման տեմպերից, ինչպես նաև այն հանգամանից, թե մեր մասնաճյուղերը որքանով կարող են շահութաբեր լինել»,-նշեց Քլիֆորդը:

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն «HSBC Bank plc» խմբի անդամ է, գրանցվել է 1996թ.-ին:

«HSBC Europe BV» հոլդինգային ընկերությանն է պատկանում «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի բաժնետոմսերի փաթեթի 70 տոկոսը, բաժնետոմսերի 30 տոկոսը պատկանում է արտերկրի հայ ներդրողներին:

Բանկը տարբեր ծառայություններ է առաջարկում հաճախորդներին՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում անհատական վարկային ծառայություններ, առևտրա-վարկային ծառայություններ, ինչպես նաև ֆինանսական շուկայում իրականացվող գործառնություններ ($1 – 388,93 դրամ):–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև