ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ բացել է 50–րդ «Կեսարիա» մասնաճյուղը

19.08.2014 14:40
ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ բացել է 50–րդ «Կեսարիա» մասնաճյուղը

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի. /ԱՌԿԱ/.  ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ գործարկել է Հայաստանում իր թվով 51-րդ մասնաճյուղը: «Կեսարիա» մասնաճյուղը գտնվում է Երևան քաղաքում, Մալաթիա–Սեբաստիա համայնքի Շերամի փողոցի 93/3 հասցեում:

«Ինչպես մյուս, այնպես էլ այս մասնաճյուղում բոլոր քաղաքացիներին կառաջարկվեն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՈՒՄ գործող ծառայություններն իրենց ամբողջ ծավալով և բարձրակարգ սպասարկմամբ»,– նշվում է հաղորդագրությունում։

Միաժամանակ, երկու ամիսների ընթացքում Բանկի նորաբաց մասնաճյուղում առաջին 100 (հարյուր)  American Express Blue քարտ պատվիրող քաղաքացիները կազատվեն առաջին տարվա սպասարկման միջնորդավճարի գանձումից:

Բացի այդ, առաջին 100 ֆիզիկական անձինք կստանան սպառողական վարկեր 1% ավելի ցածր տոկոսադրույքով, իսկ դրամական ժամկետային ավանդի համար դիմելու դեպքում գործող տարեկան տոկոսադրույքը կլինի 1%-ով ավելի բարձր սակագնով:

Մասնաճյուղի ծառայություններից օգտվող առաջին 50 անհատ ձեռներեցների և իրավաբանական անձանց համար՝ ընթացիկ հաշիվ բացելու դեպքում անվճար կտրամադրվի Visa Business քարտ և նրանք կազատվեն առաջին տարում սպասարկման միջնորդավճարի գանձումից:

«ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (նախկին Հայաստանի գյուղատնտեսական փոխօգնության բանկ, ACBA) հիմնադրվել է 1995 թ.–ին ԵՄ–ի TACIS ծրագրի շրջանակներում։ 2006 թ.–ի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերն` կատարելով զգալի ներդրումներ։

Բանկի ակտիվները 2014 թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 273 մլրդ դրամ (տարեսկզբի համեմատ 2,2 տոկոսի աճ), պարտավորությունները՝ 219,2 մլրդ դրամ (2,66 տոկոսի աճ), կապիտալը՝ 53,8 մլրդ դրամ (0,5 տոկոսի անկում):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև