ՀՀ ԿԲ զուտ ներքին ակտիվները փետրվարին կրճատվել են 10,9%-ով՝ հասնելով 145 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ զուտ ներքին ակտիվները 2012 թ.-ի փետրվարին կազմել են շուրջ 145 մլրդ դրամ ՝ հունվարի համեմատ կրճատվելով 10,9 տոկոսով, նշվում է ՀՀ ԿԲ կայքում:

Տվյալների համաձայն՝ կառավարության նկատմամբ ԿԲ պահանջները հաշվտու ժամանակահատվածում կազմել են -88,4 մլրդ դրամ՝ հունվարի -89,1 մլրդ դրամի համեմատ: Միաժամանակ փետրվարի ընթացքում առևտրային բանկերի նկատմամբ ԿԲ պահանջներն կրճատվել են 17,7 տոկոսով և ամսվա վերջին կազմել ավելի քան 98,7 մլրդ դրամ, այլ պահանջներն ավելացել  են 2,1 տոկոսով և կազմել շուրջ 134,7 մլրդ դրամ։

Ինչպես նշվում է հաշվետվության մեջ, փետրվարին զուտ միջազգային պահուստները կազմել են շուրջ 417,9 մլրդ դրամ՝ 2,1 տոկոսով ավելանալով հունվարի համեմատ, իսկ փողի բազան կազմել է շուրջ 562,9  մլրդ դրամ՝ 1,6 տոկոսով կրճատվելով անցած ամսվա համեմատ ($1-391,47 դրամ)։ -0

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

ՀՀ ԿԲ նախագահը դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի հիմքեր չի տեսնում

Հայաստանում ստեղծված իրավիճակում դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի մատնվելու ոչ մի հիմք չկա, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Հայաստանի ապահովագրական շուկան թերագնահատված է, բայց ունի աճի մեծ ներուժ․ ԿԲ

Խոսելով ապահովագրական շուկայի մասին՝ Նուրբեկյանը խոստովանել է, որ Հայաստանում ապահովագրական ծառայությունների թափանցելիության մակարդակը դեռևս հարաբերականորեն ցածր է մնում

Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBank (ՎԻԴԵՈ)

IDBank-ի՝ հաճախորդներին անառիթ շնորհակալություն հայտնելու և անակնկալներ մատուցելու օրն այս անգամ Գյումրիի մասնաճյուղում էր

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա. ԿԲ նախագահ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ հայաստանյան շուկայի վրա, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img