Հայաստանում գնաճը 2012թ.-ի օգոստոսին, 2011թ.-ի օգոստոսի համեմատ, արձանագրվել է 2,5% -ի սահմաններում

31.08.2012 15:15
Հայաստանում գնաճը 2012թ.-ի օգոստոսին, 2011թ.-ի օգոստոսի համեմատ, արձանագրվել է 2,5% -ի սահմաններում

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում գնաճն այս տարվա օգոստոսին, 2011թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրվել է 2,5 տոկոսի սահմաններում, ինչը հիմնականում պայմանավորված է ոչ պարենային ապրանքների գների 4,7 տոկոսանոց և ծառայությունների ոլորտի գների 2,2 տոկոսանոց աճով, հաղորդում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:

Տեղեկատվության համաձայն, հուլիսին, 2011թ.-ի օգոստոսի համեմատ, պարենային ապրանքների (այդ թվում նաև ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտը) սակագների ավելացել են 1,7 տոկոսով:
Սպառողական գների համաթիվը 2012 թ.-ի հունվար-օգոստոսին, 2011 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 102,2 տոկոս, այդ թվում նաև պարենային ապրանքների (այդ թվում նաև ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտը) համաթիվը կազմել է 101,5 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը՝ 104,0 տոկոս, իսկ ծառայությունների ոլորտի սակագներինը՝ 102,1 տոկոս:

Միաժամանակ օգոստոսին, հուլիսի համեմատ, սպառողական գները կրճատվել են 0,4 տոկոսով: Հաշվետու ժամանակաշրջանում պարենային ապրանքների (այդ թվում նաև ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտը) գները ևս նվազել են 0,9 տոկոսով, ոչ պարենային ապրանքների գների մակարդակն ավելացել է 0,1 տոկոսով, իսկ ծառայությունների ոլորտի սակագների գները մնացել են նախկին մակարդակում:

Պետբյուջեի համաձայն, Հայաստանում գնաճը 2012թ.-ին նախատեսված է 4 տոկոսի սահմաններում (±1,5%). –0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post