Archives by Month:

Calendar:

  • Calendar

    August 2012
    M T W T F S S
     12345
    6789101112
    13141516171819
    20212223242526
    2728293031  
  • Archive for August 23rd, 2012

    Հուլիսին հայկական դրամը 0,5%-ով ամրապնդվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ

    Thursday, August 23rd, 2012

    Հայաստանում արժույթի շուկայում ընթացիկ տարվա հուլիսին, հունիսի համեմատ, արձանագրվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 0,5% աճ` սպառողական շուկայում գների 1,5% անկման պայմաններում։ Այդ մասին վկայում են Վիճակագրական ծառայության տվյալները։

    ՀՀ ԿԲ ընդհանուր ակտիվները երկրորդ եռամսյակում աճել են 7,8%-ով՝ կազմելով 1 096,8 մլրդ դրամ

    Thursday, August 23rd, 2012

    ՀՀ կենտրոնական բանկի ընդհանուր ակտիվները 2012թ.-ի երկրորդ եռամսյակի ընթացքում աճել են 79,4 մլրդ դրամով կամ 7,8 տոկոսով՝ հունիսի 30-ի դրությամբ կազմելով շուրջ 1 096,8 մլրդ դրամ, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

    Արտարժույթի փոխարժեքը դրական է ազդել հայկական բանկերի դրամական միջոցների վրա 2–րդ եռամսյակում

    Thursday, August 23rd, 2012

    Արտարժույթի փոխարժեքների ազդեցությունը դրամական միջոցների և դրանց համարժեքների վրա երկրորդ եռամսյակում դրական է եղել և կազմել է ավելի քան 3.6 մլրդ դրամ։

    ՀՀ բանկերը հունիսի 30–ին պետպարտատոմսերում 143.3 մլրդ դրամ են ներդրել

    Thursday, August 23rd, 2012

    Հայաստանի բանկերը 2012 թվականի երկրորդ եռամսյակի վերջին պետպարտատոմսերում ներդրել են շուրջ 143.3 մլրդ դրամ, ինչը 4.8 տոկոսով ավելի է տարեսկզբի ցուցանիշից։ Այս մասին է վկայում «ԱՌԿԱ» գործակալության կողմից 2012 թվականի երկրորդ եռամսյակի միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների հիման վրա անցկացված վերլուծությունը։ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերը 2012 թվականի երկրորդ եռամսյակի վերջին պետպարտատոմսերում ներդրել են շուրջ 143.3 մլրդ դրամ, ինչը 4.8 տոկոսով ավելի է տարեսկզբի ցուցանիշից։ Այս մասին է վկայում «ԱՌԿԱ» գործակալության կողմից 2012 թվականի երկրորդ եռամսյակի միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների հիման վրա անցկացված վերլուծությունը։
    Պետական արժեթղթերում ավանդների տեսակարար կշիռը համախառն ակտիվներում հաշվետու ժամկետում կազմել է 6.5 տոկոս` տարեսկզբի 6.6 տոկոսի դիմաց։
    Բանկային հաշվետվություններին համապատասխան, բոլոր արժեթղթերի համախառն պորտֆելը հունիսի 30–ի դրությամբ կազմել է շուրջ 147.8 մլրդ դրամ, դրանցից 97.00 տոկոսը բաժին է ընկել պետական արժեթղթերին։
    Միաժամանակ արժեթղթերում կատարած ներդրումների ծավալով առաջատար է HSBC Բանկ Հայաստանը` 26.8 մլրդ դրամով, որոնցից ավելի քան 26.1 մլրդ դրամը կամ 97.37 տոկոսը բաժին է ընկնում պետպարտատոմսերին։ Բանկի արժեթղթերի պորտֆելի 2.63 տոկոսը կամ 707.1 մլն դրամը կազմում են ոչ պետական արժեթղթերը։ 2012 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով, HSBC Բանկ Հայաստանի` պարտքային արժեթղթերում կատարած ներդրումներից ստացված տոկոսային եկամուտը կազմել է 1 424 մլն դրամ կամ ամբողջ տոկոսային եկամտի 17.6 տոկոսը։
    Այնուհետև արժեթղթերի պորտֆելի ծավալով Հայբիզնեսբանկն է (18.3 մլրդ դրամ), որի պետական արժեթղթերում կատարած ներդրումները կազմում են 99.56 տոկոս, իսկ ոչ պետական արժեթղթերում` 0.44 տոկոս։ Բանկի` պարտքային արժեթղթերում կատարած ներդրումներից ստացված տոկոսային եկամուտը երկրորդ եռամսյակում կազմել է շուրջ 460.5 մլն դրամ կամ ամբողջ տոկոսային եկամտի 5.6 տոկոսը։
    Արժեթղթերում կատարած ներդրումների ծավալով բանկային համակարգի առաջատարների թվում է նաև Արմսվիսբանկը` 15.9 մլրդ դրամով, որոնցից 97.03 տոկոսը բաժին է ընկնում պետական արժեթղթերին, իսկ 2.97 տոկոսը` ոչ պետական։
    2012 թվականի հունիսի 30–ի դրությամբ Հայաստանում գործել է 21 բանկ` 450 մասնաճյուղերով։ ($1 – 410,52 դրամ է)։-0-