Ճապոնիայից և Գերմանիայից ստացած նորությունների հիման վրա ասիական-խաղաղօվկիանոսյան բորսաները նվազումով են բացվել

31.08.2012 15:19
Ճապոնիայից և Գերմանիայից ստացած նորությունների հիման վրա ասիական-խաղաղօվկիանոսյան բորսաները նվազումով են բացվել

ԵՐԵՎԱՆ, 31 օգոսոսի. /ԱՌԿԱ/. Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի (ԱԽՏ) առանցքային ֆոնդային հարթակներն ուրբաթ առուվաճառքները սկսել են նվազումով՝ Ճապոնիայից և Գերմանիայից ստացած վիճակագրական տվյալների ֆոնին, վկայում են առուվաճառքների տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ճապոնական Nikkei 225-ն առուվաճառքների առաջին րոպեներին նվազել  է 0,75 տոկոսով՝ հասնելով 8916,63 կետի:
Հարավային Կորեայի KOSPI-ին նվազել է 0,25 տոկոսով՝ կազմելով 1901,54 կետ:
S&P/ASX 200 ավստրալական ցուցիչն առուվաճառքների սկզբին նվազել է  0,94 տոկոսով՝ հասնելով 4315,67 կետի:

Hang Seng հոնկոնգյան ֆոնդային բորսայի ցուցիչը նվազել է 0,18 տոկոսով՝ կազմելով 19516,95 կետ:

Շանհայի SSE Composite ֆոնդային բորսայի ցուցիչն առուվաճառքների բացումից հետո նվազել է 0,22 տոկոսով և կազմել 2048,03 կետ:

Ինչպես նախկինում հայտնի է դարձել, Ճապոնիայում մանրածախ վաճառքները հուլիսին կրճատվել են 0,8 տոկոսով` նախորդ ամսվա 0,2 տոկոս աճից հետո: Վերլուծաբաններն ընդամենը 0,1 տոկոսանոց նվազում էին ակնկալում: Վաճառքների անկումն առաջին անգամ է գրանցվել ութ ամիսների ընթացքում:

Առուվաճառքների մասնակիցներին չեն ուրախացրել նաև Գերմանիայից ստացված տվյալները: Գործազրկությունը երկրում պահպանվել է 6,8 տոկոս մակարդակում, սակայն աշխատանքի չտեղավորված քաղաքացիների թիվն օգոստոսին ավելացել է 9 հազարով` 7 հազարանոց աճի կանխատեսման դեպքում:

Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին:

KOSPI (Korea Composite Stock Price Index) Սեուլայի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում:

S&P/ASX 200 Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը գումարվում է ընկերությունների հարթակի 200 ամենավաճառվող բաժնետոմսերից: Hang Seng (Hang Seng Index, HIS) Հոնկոնգի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը զգայուն է մայրցամաքային Չինաստանի տնտեսության չնչին տատանումների նկատմամբ: Հաշվարկվում է որպես Հոնկոնգի 34 խոշորագույն բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի գների կապիտալիզացիայի ուղղությամբ միջին կշռված արժեք:

SSE Composite (Shanghai Stock Exchange Composite Index) Շանհայի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկում է բորսայի А և В փոխարկելիության էջերում վաճառվող բոլոր բաժնետոմսերի գների ամենօրյա արժեքով: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև