HSBC-ն լրացուցիչ 15 մլն դոլար Է հատկացրել կարիքավոր երեխաների ապագան բարելավելու համար, որից 155 հազար դոլարը` Հայաստանում

18.01.2013 20:15
HSBC-ն լրացուցիչ  15 մլն դոլար Է հատկացրել   կարիքավոր երեխաների ապագան բարելավելու համար, որից 155 հազար դոլարը` Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի. /ԱՌԿԱ/. HSBC-ն լրացուցիչ 15 մլն դոլար Է հատկացրել  250 հազ. կարիքավոր երեխաների ապագան բարելավելու համար, որից 155 հազար դոլարը` Հայաստանում, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին HSBC Բանկ Հայաստանի մամուլի ծառայությունից։

«Էյչ-Էս-Բի-Սի»-ի կողմից «Future First»-ին՝ «Էյչ-Էս-Բի-Սի» Խմբի հիմնական և գլոբալ կրթական ծրագրին տրամադրված  լրացուցիչ ԱՄՆ 15 միլիոն դոլարը նպատակ ունի կրթության միջոցով լուծել երեխաների աղքատության և երիտասարդների գործազրկության խնդիրը:

Լրացուցիչ ներդրման միջոցով 26 երկրներում կիրականացվեն ավելի քան 50 ծրագրեր՝ «Էյչ-Էս-Բի-Սի» տասնամյա (2006-2016) ընդհանուր նվիրատվությունը հասցնելով ԱՄՆ 40 միլիոն դոլարի:

Լրացուցիչ միջոցներից ԱՄՆ 155 հազար դոլար 2012թ.-ին ուղղվել է «Հայաստանի Մանուկներ Հիմնադրամ»-ին (ՀՄՀ), հնարավորություն ընձեռելով Արմավիր մարզի անապահով ընտանիքների 1200 երեխաների անհրաժեշտ մասնագիտական հմտություններ ձեռք բերել` իրենց ապագա աշխատանքն ապահովելու համար:

«ՀՄՀ»-ն իր գործունեությունը սկսել է 2000թ.-ից` ենթակառուցվածքային և կրթական ծրագրեր իրականացնելով Հայաստանի գյուղերում, կենտրոնանալով դպրոցների վրա: 2012թ.-ի ընթացքում, բացի գումարային աջակցությունից «Էյչ-Էս-Բի-Սի» Հայաստանը նաև մասնակցել է «ՀՄՀ» այլ ծրագրերի իրականացմանը՝ համակարգիչներ տրամադրելով Արմավիրի Քարակերտ և Լեռնագոգ գյուղերի վերանորոգված դպրոցների ստեղծագործարանների և դասարանների համար:

Բացի այդ, «Future First» ընթացիկ ծրագրի շրջանակներում ևս ԱՄՆ 35 հազար դոլար է տրամադրվել «Օրրան» բարեգործական ՀԿ-ին, 2013թ.-ի ընթացքում Երևանի կարիքավոր ընտանիքների 70 երեխաների համար կյանքի համար անհրաժեշտ հմտություններ սովորեցնող դասընթացներ իրականացնելու համար:

«Ուրախ եմ և հպարտ, որ շնորհիվ Հայաստանում  «Էյչ-Էս-Բի-Սի»-ի ներկայությանը, տարեցտարի մենք կարողանում ենք օգնել ավելի մեծ քանակությամբ հայ երեխաների: Մեր նպատակն է կրթության հնարավորություններ ստեղծել այն երեխաների համար ովքեր դրանից զրկված են», ասել է  «Էյչ-Էս-Բի-Սի» Հայաստան-ի Գլխավոր գործադիր տնօրեն Թիես Քլեմենցը:

Ըստ «Էյչ-Էս-Բի-Սի» Խմբի Նախագահ Դուգլաս Ֆլինտի` կրթությունը աղքատության և անհավասարության դեմ պայքարելու ամենահզոր գործիքներից մեկն է:

«Մեզ հետ համագործակցող հասարակական կազմակերպությունների միջոցով, «Future First»-ը իրապես փոխում է կարիքավոր երեխաների ապագայի հանդեպ պատկերացումները, նրանց հույսերը, երազանքներն ու ձգտումները»,- ասել է  նա։

Ընդհանուր առմամբ ԱՄՆ 40մ դոլար նվիրատվություն տաս տարիների ընթացքում
Շուրջ կես միլիոն կարիքավոր երեխաներ ունեն կրթության և կյանքի համար անհրաժեշտ հմտություններ ձեռք բերելու հնարավորություն՝ 2006թ.-ին մեկնարկած  ծրագրի շրջանակներում ԱՄՆ 400 հազար դոլարի ներդրում Հայաստանում՝ ուղղված օգնելու 3000 երեխաների

«HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն «HSBC Bank plc» խմբի անդամ է, գրանցված է 1995 թվականի սեպտեմբերի 25-ից: «HSBC Europe BV» հոլդինգային ընկերությանն է պատկանում HSBC Բանկ Հայաստանի բաժնետոմսերի 70 տոկոսը, իսկ բաժնետոմսերի 30 տոկոսը պատկանում է «Wings Establishment»-ին: «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն 2009 թվականի վերջից NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի անդամ է:--0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև