ՀՀ նախագահական ընտրություններին ժամը 14.00–ի դրությամբ ընտրողների մասնակցությունը կազմել է 33,09%. ԿԸՀ

18.02.2013 16:37
ՀՀ նախագահական ընտրություններին ժամը 14.00–ի դրությամբ ընտրողների մասնակցությունը կազմել է 33,09%. ԿԸՀ

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահական ընտրություններին տեղական ժամանակով ժամը 14.00–ի դրությամբ քվեարկել է  836710 ընտրող կամ ընդհանուր ընտրազանգվածի 33,09 տոկոսը, տեղեկացրեց ԿԸՀ  անդամ Սիլվա Մարկոսյանը։

Ոստիկանության պաշտոնական տվյալների համաձայն` փետրվարի 17–ի դրությամբ ՀՀ ընտրական ռեգիստրում ընդգրկվել է 2 505 980 ընտրող։
«Երևանում ժամը 14:00–ի դրությամբ քվեարկել է 246 352  ընտրող, որը համապատասխանում է քվեարկողների ընդհանուր թվի 29,87 տոկոսին»,– լրագրողներին ասաց նա։

Միաժամանակ, ըստ Գալստյանի, Արագածոտնի մարզում քվեարկել է ընտրողների 36,18%-ը  (41 351 ), Արարատի մարզում` 38,53% (82 101), Արմավիրի մարզում` 28,93% (246 352 ), Գեղարքունիքի մարզում` 38,25% (71 330), Լոռու մարզում` 36,34% (86 433), Կոտայքի մարզում` 30,02% (69 806), Շիրակի մարզում` 30,02% (71 540), Սյունիքի մարզում`40,09% (44 008), Վայոց ձորի մարզում` 33,72 % (15 930) և Տավուշի մարզում` 39,53% (42 883)։

Անցյալ նախագահական ընտրություններին, ըստ նույն ժամի տվյալների, մասնակցել էր քվեարկելու իրավունք ունեցող ընտրողների 36,48%–ը կամ 864 հազար 952 մարդ։

Ընտրություններին մասնակցում են պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խորհրդային շրջանում հայտնի այլախոհ, «Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, Ղարաբաղի ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post