Հայաստանի ԿԲ–ն 2 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր է տեղաբաշխել

09.04.2013 15:34
Հայաստանի ԿԲ–ն 2 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ապրիլի 9-ին տեղի է ունեցել 2017 թվականին ապրիլի 29-ին մարվող պետական ուղենշային միջնաժամկետ (AMGN60294174) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 2 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 6 մլրդ 645 մլն դրամ, որից մրցակցային` 6 մլրդ 010 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 635 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 2 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 870 525 863 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 14.9824 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 14.9834 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 7 գործակալ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post