Archives by Month:

Calendar:

  • Calendar

    April 2013
    M T W T F S S
    1234567
    891011121314
    15161718192021
    22232425262728
    2930  
  • Archive for April 17th, 2013

    Ազգային Հիփոթեqային Ընկերության պարտատոմսերը տեղաբաշխվել են NASDAQ OMX Armenia բորսայում

    Wednesday, April 17th, 2013

    ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում տեղի է ունեցել արժեթղթերի տեղաբաշխում: Տեղաբաշխվել են «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի անվանական զեղչատոկոսային պարտատոմսերը` մեկ միլիարդ ՀՀ դրամ ծավալով:

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքն ապրիլի 17–ին 416,65 դրամ է կազմել

    Wednesday, April 17th, 2013

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական արժեքն ապրիլի 17–ի արդյունքներով, ապրիլի 16–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,12 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 416,65 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    Հայաստանում ապրիլի 17–ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը 417 դրամ է կազմել

    Wednesday, April 17th, 2013

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ապրիլի 17–ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը մեկ դոլարի դիմաց 417 դրամ է կազմել:

    Կիպրոսի ֆինանսների նախարարը կրկին խոսել է ոսկու պահուստի մի մասի վաճառքի հնարավորության մասին

    Wednesday, April 17th, 2013

    Առաջիկա մի քանի ամիսներին Կիպրոսը կարող է վաճառել ոսկու պահուստի մի մասը, հայտնել է Կիպրոսի ֆինանսների նախարար Խարիս Գեորգիադիսն ամերիկյան հեռուստաընկերությանը տված հարցազրույցում` հրաժարվելով հնչեցնել հնարավոր տրանզակցիայի կամ այն գումարի չափը, որը հանրապետությունը մտադիր է ներգրավել այդ օպերացիայի արդյունքում, հայտնում է РБК–ն` վկայակոչելով Reuters–ին։

    ՀՀ բանկերի չտեղաբաշխված շահույթը 2013թ.–ի առաջին եռամսյակում նվազել է 0,37%-ով և կազմել է 8,5 մլրդ դրամ

    Wednesday, April 17th, 2013

    ՀՀ բանկերի չտեղաբաշխված շահույթը 2013 թվականի առաջին եռամսյակում կազմել է շուրջ 8 490,7 մլն դրամ՝ 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ գրանցված ավելի քան 8522,4 մլն դրամի դիմաց` նվազելով 0,37 տոկոսով։

    ԱՄՀ–ն նվազեցրել է 2013–2014թթ.–ի համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը` մինչև 3,5% և 4,0%` համապատասխանաբար

    Wednesday, April 17th, 2013

    Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) նվազեցրել է 2013թ.–ի համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը 0,2 տոկոսային կետով` մինչև 3,3 տոկոս, իսկ 2014թ.–ին` 0,1 տոկոսային կետով` մինչև 4,0 տոկոս։ Այդ մասին ասվում է «Գլոբալ տնտեսական կանխատեսում» (World Economic Outlook) ԱՄՀ զեկույցի ապրիլյան խմբագրության մեջ։ Տարեսկզբին ԱՄՀ–ն համաշխարհային տնտեսության աճը կանխատեսում էր 2013թ.–ին` 3,5% և 2014թ.–ին` 4,1%։