Արարատբանկի ութերորդ թողարկման $1 մլն. ծավալով պարտատոմսերը ցուցակվեցին NASDAQ OMX Արմենիայում

26.06.2014 20:01
Արարատբանկի ութերորդ թողարկման $1 մլն. ծավալով պարտատոմսերը  ցուցակվեցին NASDAQ OMX Արմենիայում

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. /ԱՌԿԱ/. Արարատբանկի ութերորդ թողարկման անվանական արժեկտրոնային պարտատոմսերը` $1 մլն. ծավալով, հինգշաբթի ցուցակում անցան NASDAQ OMX Արմենիա բորսայում և ներառվեցին երկրորդային բորսային (Bbond), հաղորդում է բորսայի մամուլի ծառայությունը։

Ցուցակումից անմիջապես հետո Արարատբանկի պարտատոմսերը կթույլատրվեն հասցեական առուվաճառքի և ՌԵՊՈ-գործարքների կնքման։

Արարատբանկի կողմից թողարկվել է 40.000 անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս` 25 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 8 տոկոս տարեկան տոկոսադրույքով և 4 տարի շրջանառության ժամկետով: Արժեկտրոններով վճարումները կիրականացվեն եռամսյակը մեկ անգամ։

«Արարատբանկը հանդիսանում է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի առավել ակտիվ թողարկողներից մեկը»,- նշված է հաղորդագրությունում։

Ներկայումս Բորսայում շրջանառվում են Արարատբանկի հասարակ անվանական բաժնետոմսերը (ARBK), ինչպես նաև ՀՀ դրամով արտահայտված անվանական արժեկտրոնային պարտատոմսերը (ARBKB7) և ԱՄՆ դոլարով արտահայտված անվանական արժեկտրոնային պարտատոմսերը (ARBKB5, ARBKB6):

Ընկերության պարտատոմսերի նախորդ 7 թողարկումները հաջողությամբ ցուցակվել էին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում 2007, 2008, 2009, 2011, 2012 և 2013 թվականներին:

2012 և 2013թթ.-ի արդյունքներով Արարատբանկը երկու անգամ հաղթող է ճանաչվել ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի կողմից կազմակերպվող «Բորսայի լավագույն անդամ» մրցանակաբաշխության միաժամանակ երեք անվանակարգերում՝ «Բորսայի լավագույն անդամ՝ պետական պարտատոմսերի շուկայում», «Բորսայի լավագույն անդամ` վարկային ռեսուրսների շուկայում» և «Բորսայի լավագույն անդամ 2012», «Բորսայի լավագույն անդամ 2013» գեր-անվանակարգերում:

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ. հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.–ին՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ.–ի նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության:
2008թ.–ի հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:

2005թ.-ի նոյեմբերի 7-ին NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսային ՀՀ Կենտրոնական բանկի կողմից արժույթի առուվաճառքի աճուրդների կազմակերպման լիցենզիա էր տրամադրվել, իսկ արժութային հարթակում առուվաճառքը պաշտոնապես մեկնարկեց 2005թ.-ի նոյեմբերի 15-ին  ($1-ը` 406,25 դրամ)։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև