Archives by Month:

Calendar:

  • Calendar

    June 2014
    M T W T F S S
     1
    2345678
    9101112131415
    16171819202122
    23242526272829
    30  
  • Archive for June 27th, 2014

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նվազել է 0,54 կետով և 1 դոլարի դիմաց 407,58 դրամ կազմել

    Friday, June 27th, 2014

    Հայաստանի արժութային շուկայում հունիսի 27-ի արդյունքում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, հունիսի 26–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0.54 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 407,58 դրամ։ Այս մասին հաղորդում է ԿԲ մամուլի ծառայությունը։–0–

    Գյուղատնտեսական միկրոֆինանսական պորտֆելին օժանդակելու նպատակով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ 10 մլն դոլար է ներգրավել Citibank–ից և OPIC–ից

    Friday, June 27th, 2014

    Նյու Յորք. Սիթին և Օվերսիս Փրայվիթ Ինվեսթմնթ Քորփորեյշնը («ՕՓԻՔ») հունիսի 24-ին հայտարարել էին, որ կիրառելով իրենց առկա գործակցական շրջանակը, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻՆ տրամադրում են 10 մլն դոլար վարկային գործիք՝ նպատակ ունենալով օժանդակություն ապահովել Հայաստանի Հանրապետությունում ԱԿԲԱ-ԿՐԵԴՒՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գյուղատնտեսական միկրոֆինանսական պորտֆելին:

    Արարատբանկի զուտ շահույթը 2014 թ.-ի հինգ ամսվա արդյունքում կազմել է 1,8 մլրդ դրամ

    Friday, June 27th, 2014

    Արարատբանկի զուտ շահույթը 2014 թ.-ի հինգ ամսվա արդյունքում գերազանցել է նախորդ տարիների ցուցանիշը և կազմել է 1,8 մլրդ դրամ, ուրբաթ ասաց «Արարատբանկ» ԲԲԸ-ի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը բանկի բաժնետերերի տարեկան ժողովի ժամանակ:

    Արարատբանկը 2013թ.-ի դիվիդենտները վճարելու նպատակով ավելի քան 297 մլն դրամ կհատկացնի

    Friday, June 27th, 2014

    Արարատբանկը 2013 թ.-ի գործունեության արդյունքում իր բաժնետերերի դիվիդենտները վճարելու համար ավելի քան 297 մլն դրամ կհատկացնի:

    ՀՀ ԿԲ նախագահը կմասնակցի Միջազգային Հաշվարկների Բանկի ընդհանուր տարեկան ժողովին

    Friday, June 27th, 2014

    ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հունիսի 27-29-ը մասնակցելու է Բազելում (Շվեյցարիա) գումարվող Միջազգային Հաշվարկների Բանկի ընդհանուր տարեկան 84-րդ ժողովին, հաղորդում է ԿԲ-ի մամուլի ծառայությունը:

    Աշխարհի առաջնության ֆոնին Nike-ը լավ շահույթ է գրանցել

    Friday, June 27th, 2014

    Մարզահագուստի արտադրությամբ զբաղվող Nike ընկերությունը տեղեկացրել է եռամսյակային շահույթի ավելացման մասին, ինչին նպաստել են Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում արձանագրված բարձր վաճառքները, հաղորդում է vestifinance.ru-ն: