Archives by Month:

Calendar:

  • Calendar

    June 2014
    M T W T F S S
     1
    2345678
    9101112131415
    16171819202122
    23242526272829
    30  
  • Archive for June 11th, 2014

    ՀՀ ՎԿ–ների վարկային ներդրումներն ապրիլի վերջին 147.9 մլրդ դրամ են կազմել` մեկ ամսում ավելանալով 0.3%–ով

    Wednesday, June 11th, 2014

    Հայաստանի վարկային կազմակերպությունների վարկային ներդրումները 2014թ.–ի ապրիլի վերջին կազմել են 147.9 մլրդ դրամ (առանց կուտակված տոկոսների), ինչը 0.3 տոկոսով շատ է 2014թ.–ի մարտի ցուցանիշից, տեղեկանում ենք ՀՀ ԿԲ ամենամսյա տեղեկագրից։

    ՀՀ առևտրային բանկերի կողմից ռեզիդենտ տնտեսության մեջ արված վարկային ներդրումներն ապրիլին կազմել են 1 810,4 մլրդ դրամ` աճելով 1,9%–ով

    Wednesday, June 11th, 2014

    Հայաստանի առևտրային բանկերի կողմից ռեզիդենտ տնտեսություն ուղղված վարկերը 2014 թվականի ապրիլին, մարտի համեմատ, ավելացել են 1,9 տոկոսով և կազմել մոտ 1 810,4 մլրդ դրամ, ներկայացված է ՀՀ ԿԲ կայքում:

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նվազել է 0,33 կետով և 1 դոլարի դիմաց 411.67 դրամ կազմել

    Wednesday, June 11th, 2014

    Հայաստանի արժութային շուկայում հունիսի 11-ի արդյունքում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, հունիսի 10–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0.33 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 411.67 դրամ։ Այս մասին հաղորդում է ԿԲ մամուլի ծառայությունը։–0–

    Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը հունիսի 11–ին աճել է 0.12%–ով և 1 դոլարի դիմաց 411.5 դրամ կազմել

    Wednesday, June 11th, 2014

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում հունիսի 11–ին կայացած գործարքների արդյունքում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը, հունիսի 10–ի ցուցանիշի համեմատ, աճել է 0.12 տոկոսով և 1 դոլարի դիմաց կազմել է 411,5 դրամ։

    Վճարային քարտերով կատարված գործարքների ծավալը Հայաստանում ապրիլին նվազել է 0,2%–ով` դառնալով 99,6 մլրդ դրամ

    Wednesday, June 11th, 2014

    Հայկական և արտասահմանյան բանկերի կողմից թողարկված վճարային քարտերով Հայաստանի տարածքում սպասարկման բոլոր տեսակներով գործարքների ծավալը 2014 թվականի ապրիլի վերջին կազմել է 99,6 մլրդ դրամ` մարտի համեմատ նվազելով 0.2 տոկոսով, ասվում է Հայաստանի Կենտրոնական բանկի` 2014 թվականի ապրիլի տեղեկագրում։