Archives by Month:

Calendar:

  • Calendar

    June 2014
    M T W T F S S
     1
    2345678
    9101112131415
    16171819202122
    23242526272829
    30  
  • Archive for June 5th, 2014

    NASDAQ OMX Արմենիայում հունիսի 5–ին դոլարով և եվրոյով գործարք չի կատարվել

    Thursday, June 5th, 2014

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ընթացիկ տարվա հունիսի 5–ին դոլարով և եվրոյով գործարք չի կատարվել, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայից:

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նվազել է 0,35 կետով և 1 դոլարի դիմաց 413,36 դրամ կազմել

    Thursday, June 5th, 2014

    Հայաստանի արժութային շուկայում հունիսի 5-ի արդյունքում ձևավորված հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, հունիսի 4–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0.35 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 413,36 դրամ։ Այս մասին հաղորդում է ԿԲ մամուլի ծառայությունը։

    ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հունիսի 5-ին մեկնել է Սոֆիա` մասնակցելու կենտրոնական բանկերի կառավարիչների ակումբի նիստին

    Thursday, June 5th, 2014

    ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հունիսի 5-ին մեկնել է Սոֆիա` մասնակցելու Կենտրոնական Ասիայի, Սևծովյան տարածաշրջանի և Բալկանների երկրների կենտրոնական բանկերի կառավարիչների ակումբի 31-րդ նիստին, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

    ԲՏԱ Բանկը Հայաստանում կհամալրի կապիտալն ու կփոխի սեփականատիրոջը. ՀԲՄ նախագահ

    Thursday, June 5th, 2014

    «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ–ն Հայաստանում կհամալրի կապիտալն ու կփոխի սեփականատիրոջը, հինգշաբթի լրագրողներին ասել է Հայաստանի բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը։

    Ռուսաստանի համար փողերն այժմ տպելու է բաժնետիրական ընկերությունը

    Thursday, June 5th, 2014

    Ռուսաստանում կանխիկ փողերի` աշխարհում խոշորագույն արտադրող «Գոզնակ» դաշնային պետական ունիտար ձեռնարկությունը (ԴՊՈՒՁ) կվերակազմավորվի բաժնետիրական ընկերության` պետության հարյուրտոկոսանոց մասնակցությամբ։ Վերակազմավորման մասին հրամանագիրը ստորագրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

    Հայաստանի առևտրային բանկերի ավանդների ծավալն ապրիլին աճել է 21.8%–ով` հասնելով 1,6 տրլն դրամի

    Thursday, June 5th, 2014

    Հայաստանի առևտրային բանկերի ավանդների ծավալը 2014թ.–ի ապրիլի վերջին կազմել է մոտ 1 602,9 մլրդ դրամ` 2013 թ.–ի ապրիլի համեմատ ավելանալով 21.8 տոկոսով։ Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱՎԾ–ից։

    ՀՀ առևտրային բանկերի տված վարկերի ծավալը ապրիլի վերջին շուրջ 1,84 տրլն դրամ է կազմել

    Thursday, June 5th, 2014

    ՀՀ առևտրային բանկերի տված հիփոթեքային վարկերի ծավալը 2014թ.-ի ապրիլի վերջին կազմել է մոտ 1 840,9 մլրդ դրամ՝ մարտի համեմատ ավելանալով 12 տոկոսով, տեղեկացնում է ՀՀ ԱՎԾ մամուլի ծառայությունը։

    Բրիտանական բանկերը վախեցել են «Ռոսնեֆտից»

    Thursday, June 5th, 2014

    HSBC Holdings–ը և Lloyds Bank–ը հրաժարվել են մասնակցել «Ռոսնեֆտից» նաֆթի և նավթամթերքի գնման BP–ի գործարքից։ Ինչպես հայտնում է РБК–ն, հղում անելով Bloomberg–ին, նրանք նման որոշում են ընդունել Ռուսաստանի դեմ ԱՄՆ–ի և Եվրոպայի սահմանած պատժամիջոցներից հետո։