Archives by Month:

Calendar:

  • Calendar

    July 2014
    M T W T F S S
     123456
    78910111213
    14151617181920
    21222324252627
    28293031  
  • Archive for July, 2014

    Հայաստանի առևտրային բանկերի ժամկետանց վարկերը հունիսին նվազել են 7,8%–ով` հասնելով 25,6 մլրդ դրամի

    Thursday, July 31st, 2014

    Հայաստանի առևտրային բանկերի ժամկետանց վարկերի ծավալը 2014թ.–ի հունիսին, մայիսի համեմատ, նվազել է 7,8 տոկոսով և ամսվա վերջում կազմել է 25,6 մլրդ դրամ կամ համախառն վարկերի 1,37 տոկոսը, տեղեկացնում է հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը։

    «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ի միակ բաժնետեր Գազպրոմբանկի միջազգային վարկանիշներն անփոփոխ են մնում

    Thursday, July 31st, 2014

    «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ի միակ բաժնետեր հանդիսացող ընկերության` Գազպրոմբանկի միջազգային վարկանիշները Fitch Ratings, Moody’s և Standard & Poor’s վարկանշային գործակալությունների կողմից մնում են ներդրումային մակարդակում, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

    ԱՄՆ ԴՊՀ–ն մինչև 25 մլրդ դոլար կրճատել է պարտատոմսերի հետգնումը և չի փոխել տոկոսադրույքը

    Thursday, July 31st, 2014

    ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը շարունակել է քանակական մեղմման ծրագրի աստիճանական կրճատումը` փոքրացնելով պարտատոմսերի ամսական հետգնման ծավալը ևս 10 մլրդ դոլարով` մինչև 25 մլրդ դոլար։ Այսպիսի որոշում է ընդունվել այսօր ԴՊՀ բաց շուկայի կոմիտեի նիստում։

    Հայաստանում հուլիսի 24-ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը էապես չի փոխվել և 1 դոլարի դիմաց 406 դրամ է կազմել

    Wednesday, July 30th, 2014

    ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում հուլիսի 30-ին իրականացված գործարքների արդյունքում, նախորդ ցուցանիշի համեմատ, էապես չի փոխվել և 1 դոլարի դիմաց կազմել է 406 դրամ:

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նվազել է 0,5 կետով և 406,07 դրամ է կազմել

    Wednesday, July 30th, 2014

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հուլիսի 30–ի արդյունքներով, հուլիսի 29–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,5 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 406,07 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    ԱՄՆ–ի սահմանած պատժամիջոցները որևէ կերպ չեն անդրադառնա ՎՏԲ–Հայաստան Բանկի հաճախորդների վրա

    Wednesday, July 30th, 2014

    ՎՏԲ Բանկի նկատմամբ ԱՄՆ–ի սահմանած պատժամիջոցները որևէ կերպ չեն ազդի ՎՏԲ–Հայաստան Բանկի հաճախորդների վրա. ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակելու է տրամադրել ծառայությունների ողջ տեսականին և կատարել պարտավորությունները ողջ ծավալով և բոլոր այն արժույթներով, որոնցով աշխատում էր մինչ այդ, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը` ներկայացնելով ՎՏԲ Բանկ ԲԲԸ և «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ պաշտոնական դիրքորոշումը ԱՄՆ կողմից պատժամիջոցների կիրառման վերաբերյալ։

    ՌԴ ԿԲ–ն անհրաժեշտության դեպքում կսատարի պատժամիջոցների ենթարկված բանկերին

    Wednesday, July 30th, 2014

    Ռուսաստանի Կենտրոնական բանկն անհրաժեշտության դեպքում կսատարի պատժամիջոցների ենթարկված ռուսական բանկերին, հայտնում է Банки.ру–ն` հղում անելով կարգավորիչի մամուլի ծառայությանը։

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքն աճել է 0,05 կետով և 406,57 դրամ է կազմել

    Tuesday, July 29th, 2014

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հուլիսի 29–ի արդյունքներով, հուլիսի 28–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,05 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 406,57 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    The Wall Street Journal–ը հերքել է Սբերբանկի և ՎՏԲ–ի դեմ հնարավոր պատժամիջոցների մասին տեղեկությունը

    Tuesday, July 29th, 2014

    Ռուսական ԶԼՄ–ների հաղորդումները` Սբերբանկի և ՎՏԲ–ի դեմ Եվրամիության հնարավոր պատժամիջոցների վերաբերյալ, հիմնված են The Wall Street Journal (WSJ)–ի հոդվածի սխալ մեկնաբանման վրա, հայտնում է «Ինտեֆաքսը»` հղում անելով թերթին։

    Հայաստանի 6 ապահովագրական ընկերությունները 2014թ.–ի երկրորդ կիսամյակում ներառվել են երկրի 1000 խոշորագույն հարկատուների ցուցակում

    Tuesday, July 29th, 2014

    Հայաստանի 6 ապահովագրական ընկերությունները 2014թ.–ի երկրորդ կիսամյակում ներառվել են երկրի 1000 խոշորագույն հարկատուների ցուցակում` պետբյուջե վճարելով մոտ 1,2 մլն դրամ, նշված է ՀՀ ՊԵԿ–ի կայքում։