Ռուսաստանում հինգշաբթի առավոտյան դոլարի փոխարժեքը հասել է հերթական առավելագույն ցուցանիշին՝ 41,5 ռուբլի

23.10.2014 12:46
Ռուսաստանում հինգշաբթի առավոտյան դոլարի փոխարժեքը հասել է հերթական առավելագույն ցուցանիշին՝ 41,5 ռուբլի

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Մոսկվայի բորսայում իրականացրած առուվաճառքի արդյունքում դոլարի փոխարժեքն ավելացել է 13 կոպեկով և կազմել է 41,55 ռուբլի (Մոսկվայի ժամանակով ժամը 10:50-ին)՝ սահմանելով նոր առավելագույն ցուցանիշ: Ռուբլին էժանանում է դոլարի նկատմամբ նավթային գնանշումների նվազման ֆոնին:

Brent տեսակի նավթի մեկ բարելի արժեքը կրկին 85 դոլարից ցածր է՝ 84,82 դոլար: Ռուսական ֆոնդային ցուցիչները հինգշաբթի օրվա առուվաճառքը սկսել են նվազմամբ՝ արտաքին ֆոնի վատացման և Standart & Poor’s-ի վարկանիշային գործողությունների սպասման ֆոնին: MICEX ցուցիչը Մոսկվայի բորսայում առուվաճառքի սկզբում նվազել է 0,18 տոկոսով՝ հասնելով 1371,77 կետի, իսկ ՌՏՍ ցուցիչը նվազել է 0,47 տոկոսով՝ հասնելով 1042,58 կետի (Մոսկվայի ժամանակով 10:20-ի դրությամբ), հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Շուկան օրը սկսել է աննշան բացասական ցուցանիշով՝ ենթարկվելով վատացող արտաքին ֆոնի, մասնավորապես՝ նախօրեին նավթի գնի ծանրակշիռ անկման ազդեցությանը: Վերլուծաբանները նշում են, որ իրավիճակի վրա ճնշում են գործադրում նաև Standart&Poor’s գործակալության կողմից ՌԴ-ի վարկանիշի՝ վաղը նախատեսված վերանայման սպասումները, ինչպես նաև գազի շուրջ ընթացող բանակցություններում առաջընթացի բացակայությունը: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև