Credit Suisse-ի շահույթը գրեթե կրկնապատկվել է

23.10.2014 11:48
Credit Suisse-ի շահույթը գրեթե կրկնապատկվել է

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Շվեյցարիայի` մեծությամբ երկրորդ Credit Suisse Group AG բանկի զուտ շահույթը 2014 թ.-ի երրորդ եռամսյակում գրեթե կրկնակի ավելացել է՝ առևտրային հաճախորդների ծավալների էական աճի հաշվին, ինչի արդյունքում ավելացել են նաև բանկի միջնորդային եկամուտները, հաղորդում է Vestifinance.ru-ն:

Բանկի մամուլի հաղորդագրության համաձայն՝ զուտ շահույթը հուլիս-սեպտեմբերին ավելացել է՝ 2013 թ.-ի նույն ժամանակահատվածում գրանցված 454 մլն շվեյցարական ֆրանկից հասնելով 1,03 մլրդ ֆրանկի (1,08 մլրդ դոլար):

Մինչև հարկերի վճարումը գրանցված բազային շահույթն ավելացել է 89 տոկոսով՝ հասնելով 1,3 մլրդ ֆրանկի: Բանկը գրանցել է եռամսյակային հասույթի 20 տոկոսանոց աճ՝ մինչև 6,54 մլրդ ֆրանկ:

«Բազել III»-ի կանոններին համապատասխան` առաջին աստիճանի կապիտալի բավարարվածության ցուցանիշը երրորդ եռամսյակի վերջում կազմել է 16,4 տոկոս՝ մեկ տարի առաջ գրանցված 13,6 տոկոսի համեմատ:

Credit Suisse ներդրումային ստորաբաժանումը հաշվետու ժամանակահատվածում մինչև հարկերի վճարումը գրանցված շահույթն ավելացրել է՝ հասցնելով 516 մլն ֆրանկի՝ մեկ տարի առաջ գրանցված 229 մլն ֆրանկի համեմատ:

Credit Suisse ստորաբաժանման մինչև հարկվերի վճարումը գրանցված շահույթը ունևոր հաճախորդների բանկային սպասարկման և ակտիվների կառավարման ոլորտում նվազել է 7 տոկոսով՝ դառնալով 943 մլն ֆրանկ:
Բանկի ակտիվները նախորդ եռամսյակում ավելացել են 7 տոկոսով՝ հասնելով 954,4 մլրդ ֆրանկի:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև