Հայաստանի ԿԲ–ն անցած շաբաթվա ընթացքում NASDAQ OMX Արմենիայում գործարք չի կատարել

08.12.2014 13:06
Հայաստանի ԿԲ–ն անցած շաբաթվա ընթացքում NASDAQ OMX Արմենիայում գործարք չի կատարել

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Կենտրոնական բանկը դեկտեմբերի 1-7–ը NASDAQ OMX Արմենիայում գործարք չի կատարել, հայտնում է ԿԲ մամուլի ծառայությունը։

ԱՄՆ դոլարի առուվաճառքի արժութային բորսայական գործարքների համախառն ծավալը նոյեմբերի 24-28–ը կազմել է ընդամենը 3.5 մլն դոլար` նոյեմբերեի 24-ից 28-ն ընկած ժամանակահատվածում գրանցված  45.5 մլն դոլարի դիմաց։ Հարկ է նշել, որ նախորդ շաբաթ NASDAQ OMX Արմենիա բորսայում դոլարով գործարքներ իրականացվել են միայն երկուշաբթի` 438,62 միջին կշռված փոխարժեքով, իսկ մյուս օրերին արժութային շուկայում պահանջարկը չի բավարարվել։

Դրամը սկսել է արժեզրկվել նոյեմբերի 24–ից հետո, երբ փոխարժեքը բարձրացել էր 16,6 կետով` հասնելով 435 դրամի` թարմացնելով 8 տարվա նվազագույն ցուցանիշը։ Դեկտեմբերի 2–ին հայկական դրամի նկատմամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքն աճել էր 7.07 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 442.33 դրամ, իսկ արդեն շաբաթվա վերջում աճել է 4.03 կետով և հասել մեկ դոլարի դիմաց 447.86 դրամի։

Հայաստանի Կենտրոնական բանկի տվյալներով` ընդհանուր առմամբ կարգավորիչն արժութային շուկայում տարեսկզբից շուկայում վաճառել է մոտ 236,47 մլն դոլար, իսկ գնել` 50.15 մլն դոլար։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև