Նախկին վարչապետն ընդդեմ Հայաստանի պետական պահուստները եվրապարտատոմսերի հաշվին լրացնելուն. թերթ

27.03.2015 13:56
Նախկին վարչապետն ընդդեմ Հայաստանի պետական պահուստները եվրապարտատոմսերի հաշվին լրացնելուն. թերթ

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարության նախկին ղեկավար Հրանտ Բագրատյանը կարծում է, որ եվրապարտատոմսերից ներգրաված միջոցները պետական պահուստների համալրմանն ուղղելը հանցագործություն է։ Այդ մասին նա հայտարարեց «Ժամանակ» թերթին տված հարցազրույցում` մեկնաբանելով մարտի 19-ին 500 մլն դոլարի հայկական եվրապարտատոմսերի երկրորդ տեղաբաշխման պայմանների նպատակահարմարությունը։

«Պահուստների համալրումը նշանակում է, որ Կենտրոնական բանկը կսկսի այդ փողերը վաճառել դրամի փոխարժեքը պահպանելու համար։ Ներկրողներին վաճառելը նշանակում է ավելի վնասել տնտեսությանը։ Բայց եթե միջոցներն ուղղվեն ներկայիս պարտքից ավելի մեծ պարտքի մարմանը, ապա դա կարող եմ միայն ողջունել»,– ասել է նախկին վարչապետը։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև