18.06.2015 17:45
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը հունիսի 18–ին, հունիսի 17–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,08 տոկոսով և մեկ դոլարի դիմաց կազմել է 473,67 դրամ։
«ԱՌԿԱ» գործակալությանը ֆոնդային բորսայի ներկայացրած տվյալների համաձայն` այսօր ԱՄն դոլարով կատարվել է 12,5 մլն դոլարի (շուրջ 5,9 մլրդ դրամ) 54 գործարք։ Միաժամանակ NASDAQ OMX Արմենիայում եվրոյով գործարք հունիսի 18–ին չի իրականացվել։
Հունիսի 18-ի միջին շուկայական փոխարժեքներն են` $1` 473,96 դրամ, €1` 541,21 դրամ։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: