Հայաստանի ԿԲ–ի համախառն արտաքին պարտավորությունները մայիսին կազմել են 620,7 մլն դոլար

27.07.2015 15:32
Հայաստանի ԿԲ–ի համախառն արտաքին պարտավորությունները մայիսին կազմել են 620,7 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ԿԲ–ի համախառն արտաքին պարտավորությունները մայիսին կազմել են 620,7 մլն դոլար` ամսվա ընթացքում կրճատվելով 1,9 տոկոսով, նշվում է Հայաստանի կենտրոնական բանկի 2015 թ.–ի մայիսի ամենամսյա տեղեկագրում։

Միաժամանակ ԿԲ–ի արտաքին պարտքի ամենամեծ մասնաբաժինը հաշվետու ժամանակահատվածում բաժին է ընկնում ԱՄՀ–ի վարկերին` մոտ 53 տոկոս կամ 329 մլն դոլար` ամսվա ընթացքում կրճատվելով 4 տոկոսով։

Միաժամանակ SDR–ի տեղաբաշխումը 2015 թ.–ի մայիսին կազմել է 135,6 մլն դոլար (0,6 տոկոսի անկում) և ուրիշ վարկերը` 155,3 մլն դոլար (1,8 տոկոսի աճ)։

Հայաստանի ԿԲ–ի մյուս արտաքին պարտավորությունները 2015 թ.–ի մայիսին կազմել են 0,8 մլն դոլար ($1 – 477,85 դրամ)։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև