Ֆրանսիայի զարգացման գործակալությունը Հայաստանին 75 մլն եվրոյի վարկ կտրամադրի

17.12.2015 13:56
Ֆրանսիայի զարգացման գործակալությունը Հայաստանին 75 մլն եվրոյի վարկ կտրամադրի

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանություն է տվել Ֆրանսիայի զարգացման գործակալության հետ 75 մլն եվրոյի վարկային համաձայնագրի ստորագրմանը։

Ըստ որոշման նախագծի` գումարը կուղղվի Վեդիի ջրամբարի աշխատանքների բարելավմանը։

«Ծրագրի իրականացումը թույլ կտա մեղմել  Արարատյան դաշտավայրում ջրամատակարարման հետ կապված խնդիրը, ինչպես նաև մեխանիկական ոռոգման համակարգից անցնել ինքնահոս համակարգի, ինչն էլ իր հերթին կհանգեցնի էլեկտրաէներգիայի տնտեսման», – նշվում է որոշման նախագծում։

Վարկը տրամադրվել է 20 տարով` 6 տարի արտոնյալ ժամանակահատվածով։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև