Հայաստանի բանկերի ժամկետանց վարկերը 2015թ. դեկտեմբերին աճել են 8.7%-ով` մինչև 37.8 մլրդ դրամ

12.02.2016 15:04
Հայաստանի բանկերի ժամկետանց վարկերը 2015թ. դեկտեմբերին աճել են 8.7%-ով` մինչև 37.8 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի ժամկետանց վարկերը 2015 թվականի դեկտեմբերին նախորդ ամսվա համեմատ աճել են 8.7 տոկոսով` կազմելով 37.8 մլրդ դրամ։ Այդ մասին վկայում են Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալները։

ԱՎԾ–ի տվյալների համաձայն, ժամկետանց վարկերում կարճաժամկետ կետանցումը նվազել է 13.4 տոկոսով` մինչև 21.3 մլրդ դրամ, իսկ երկարատևն աճել ` 63.3 տոկոսով` մինչև 16.5 մլրդ դրամ։

Միաժամանակ, հաշվետու ժամանակահատվածում նվազել են բանկերի երկարացված վարկերը 12.4 տոկոսով` կազմելով 110.5 մլրդ դրամ։

Վարկային ավանդները դեկտեմբերին աճել են 1.7 տոկոսով` կազմելով 1 939.7 մլրդ դրամ, ընդ որում` արժութային վարկերն աճել են 0.9 տոկոսով մինչև 1 273 մլրդ դրամ, իսկ դրամայիններն աճել են 3.2 տոկոսով` մինչև 666.6 մլրդ դրամ։

Հարկ է նշել, որ այս տարվա մի քանի ամիսների ընթացքում դիտվել է ժամկետանց վարկերի աճ` սեպտեմբերին հասնելով 44.3 մլրդ դրամի։ Սակայն հոկտեմբերին վարկային կետանցումը մեկ ամսում նվազել է 28.3 տոկոսով` մինչև 31.7 մլրդ դրամ։ Բանկային համակարգի կետանցման աճի հիմնական գործոններից մեկը երկրի վճարունակ պահանջարկի կրճատումն է, որը գոյացել է տրանսֆերտների և առևտրի հսկայական նվազման հետևանքով։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև